Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Հույս ունեմ՝ հույս չունենալով

Հույս ունեմ՝ հույս չունենալով
09.12.2022 | 09:49

Դաշնակցության համար Հայաստանի ապագա քաղաքական գործընթացներում դերակատար մնալու համար կա միայն մեկ ճանապարհ՝ միասնաբար մանդատները վայր դնել:
Կարող են և վայր չդնել, բայց դա կարող է իրենց վերջին մանդատները լինել:
«Contra spem spero». հույս ունեմ՝ հույս չունենալով:


Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 11899

Մեկնաբանություններ