Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Հուշարձանների պահպանության վարչությանը

Հուշարձանների պահպանության վարչությանը
22.03.2025 | 07:09

Իմ գրառումը կապված 13-րդ դարում կառուցված Սանահինի կամուրջի հետ մեծ արձագանք է գտել օգտատերերի շրջանում։ Սակայն ըստ ինձ հասած լուրերի, պատկան «մասնագետները» հայտարարել են, թե ոչ մի վտանգ չի սպառնում կամրջին։ Այդ իսկ պատճառով ճարտարապետական ոչ մի ձեռնարկ չի արվել եղած փլվածքը վերացնելու համար։ Դա այն դեպքում, որ կամուրջի աջակողմյան պատը զգալիորեն տուժել է` կամարի տակ առաջ բերելով նկատելիորեն մեծ խոռոչ։

Կույր պիտի լինել այն չտեսնելու համար։ Արդյո՞ք Հուշարձանների պահպանության վարչությունում տեսողական խնդիրներ ունեն:

Գարուն է։ Փետրվար ամսին բավականին շատ ձյուն է տեղացել, չի բացառվում, որ վերստին Դեբեդը կգժվի։ Դժվար է ասել, թե այս անգամ վարարած գետն ինչ անակնկալ կմատուցի։

Դեռևս պատկան մարմինները լռում են։ Ես իմ բարեկամների հետ չեմ լռելու։ Հուսով եմ, որ մեզ օգնության ձեռք կմեկնեն հանրապետության զանգվածային լրատվամիջոցները։

Լուծեք Ձեր կողմից հանձն առած խնդիրները, կամ ռադ եղեք...

Աշխարհում դեռ ոչ մի պաշտոնական աթոռ դատարկ չի մնացել։

Կրկնում եմ` ՄԵՆՔ ՉԵՆՔ ԼՌԵԼՈՒ։

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 3020

Մեկնաբանություններ