Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ. մերն ուրիշ է. 2 (տեսանյութ)

Ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ. մերն ուրիշ է. 2 (տեսանյութ)
27.06.2025 | 10:21

Սկիզբը՝ այստեղ

Առանց Նիկոլի և այլոց սպանությունը նախատեսելու, իշխանության զավթման ի՞նչ նախապատրաստում

Հայաստանի քննչական կոմիտեն (ՔԿ), ինչպես և Նիկոլի իշխանության ընթացքում Հայաստանի մյուս իրավապահ մարմինները, ինչպես արդեն նշել ենք, գրեթե ամբողջությամբ զուրկ են հանրային վստահությունից, հետևաբար ի՞նչ խոսք կարող է լինել ընդդիմության, ընդդիմադիր գործիչների վերաբերյալ նրանց հրապարակած հաղորդագրություններին հավատալու մասին…

Ի՞նչ խոսք կարող է լինել ՀԱՍԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ նախաձեռնված հանրային քրեական վարույթի հիմնավորվածությանը, Տավուշի թեմի նախկին առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, դաշնակցական գործիչներին և այլոց առաջադրված մեղադրանքներին հավատալու մասին…

Հնարավոր չէ հավատալ, թե Բագրատ Գալստանյանը և մյուսներն անխելք էին, այն էլ՝ այդ աստիճանի

Ըստ ս. թ. հունիսի 25-ի ժամը 09: 09- ին Հայաստանի քննչական կոմիտեի հրապարակած հաղորդագրության «Վ․Գ․-ն (Վազգեն Գալստանյանը՝ ՀԱՍԵ Տավուշի թեմի նախկին առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը.- Ա. Հ.) և հանցավոր խմբի մյուս անդամները չեն կարողացել սկսել իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցանքների՝ ահաբեկչության ու իշխանությունը զավթելու եղանակով այն յուրացնելու… գործողությունների կատարումը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության (իրականում՝ Նիկոլի կամ թշնամու անվտանգության ծառայության.- Ա. Հ.) աշխատակիցների կողմից դրանք նախապատրաստելու փուլում բացահայտելու պատճառով»:

Առաջին միտքը, որը ծագեց ՔԿ- ի վերոնշյալ հաղորդագրության ընթերցումից հետո, հետևյալն էր. արդյոք կարելի՞ է հավատալ, թե Բագրատ Գալստանյանը՝ ճեմարան ավարտած, աշխարհ տեսած, արքեպիսկոպոսի հոգևոր կոչում ունեցող, Իգոր Սարգսյանը՝ ՀՅԴ ԳՄ անդամ, ժամանակին պետական բարձր պաշտոն զբաղեցրած (բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ, հետագայում բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ, Արցախյան ազատամարտի մասնակից), Դավիթ Գալստյանը՝ Արցախի ԱԺ պատգամավոր, ինչպես նաև կալանավորված մյուս անձինք անխելք էին, և այն էլ այնքան՝ չհասկանալու համար, որ Հայաստանում, որտեղ թե՛ կուսակցությունների ներսում, թե՛, ընդհանրապես, հասարակության մեջ շատ զարգացած է գործակալական ցանցը, մինչև 6250 մարդու ընդգրկմամբ (ինչպիսին ներկայացված է ՔԿ- ի հրապարակած տեղեկատվությամբ՝ մինչև 25 անձից կազմված 200- ից 250 հարվածային խմբեր) նման գործողություն նախապատրաստել- իրականացնելն անհնար է… Անձամբ ես չեմ հավատում:

«Մերն ուրիշ է»-ն այս դեպքում այսպես պետք է շարադրել՝ Նիկոլի իշխանությանը, նրա գրպանում գտնվող քննչական կոմիտեինն իսկապես ուրիշ է

Քննչական կոմիտեն իր վերոնշյալ հաղորդագրությունից ավելի քան 5 ժամ հետո հանդես եկավ մեկ այլ հաղորդագրությամբ, ըստ որի, «Հանցավոր խմբի ղեկավարների և մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ և իրեր», «այդ թվում՝ հրազեն և ռազմամթերք…» (տվյալ հաղորդագրության մեջ պայթուցիկների, պայթուցիկ սարքերի, նռնակների մասին բառ անգամ չկա, խոսքն ընդամենը ճայթրուկների մասին է, որոնք ցանկացած քաղաքացի միանգամայն օրինական կերպով կարող է ձեռք բերել «Սուրմալու», «Փեթակ» և այլ առևտրավայրերից):

Բոլորն էլ հասկանում են, որ հրազենը և ռազմամթերքն ամենակարևորն են ահաբեկչության, իշխանության զավթման, պետական հեղաշրջման գործում, առանց դրանց ի՞նչ իշխանության զավթում…

Բավականաչափ ճանաչելով Նիկոլին ու նրա գրպանում գտնվող իրավապահ համակարգը, չեմ կարծում, թե նրանք հասարակության և արտաքին աշխարհի վրա տպավորություն թողնելու նպատակով, ինչպես նաև իբրև հիմնավորում առաջադրված մեղադրանքների, չէին ցուցադրի այն ամբողջ արսենալը, որը, ըստ ՔԿ- ի վերոնշյալ հաղորդագրության, հայտնաբերվել է ««Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ» իրականացված ավելի քան 9 տասնյակ խուզարկությունների արդյունքում:

Բայց ահա ՔԿ- ի տվյալ հաղորդագրությանն ուղեկցող լուսանկարը և հաղորդագրության մեջ ներառված հղմամբ տեսանյութը , որոնցում, իբրև հրազեն ու զինամթերք, պատկերված են ընդամենը 3 ինքնաձիգ, մեկ որսորդական հրացան, մեկ լուսազդանշանային հրթիռի արձակիչ, ընդհանուրը մեկ տասնյակից քիչ ավելի ատրճանակի և ինքնաձիգի պահունակներ: Սրանցո՞վ էին իշխանությունը զավթելու՝ Նիկոլ հայադավի և իր ոհմակի (չարախմբի) այն իշխանությունը, որը պահվում է հարկատուներիս հաշվին վարձատրվող ավելի քան 17 հազար ոստիկաններով և ենիչերիներով… Այո, մերը (տվյալ դեպքում ձերը՝ Նիկոլի իշխանությանը, նրա գրպանում գտնվող քննչական կոմիտեինը) իսկապես ուրիշ է…

Բագրատ Գալստանյանը և քրեական հետապնդման ներքո գտնվող մյուս անձինք հո Շվարցենեգերը, Ռեմբոն ու Ֆանտոմասը չե՞ն

ՔԿ- ում սթափ մտածողություն ունեցող որևէ մեկը չի՞ գտնվել իշխանազավթման գործով վերոնշյալ հաղորդագրությունները «թխելիս» ու դրանց հրապարակման թույլտվությունը տալիս…

ՊՊԾ գունդը գրաված, գնդի ողջ զինանոցին տիրացած «Սասնա ծռեր» խմբի անդամները չկարողացան իշխանությունը զավթել, Բագրատ Գալստանյանը և կալանավորված մյուս անձի՞նք էին դա կարողանալու անել վերոնշյալ չորս հրազենով ու զինամթերքով…

Կարո՞ղ է քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում սույն քրեական վարույթը նախաձեռնածներն ու քննողները որպես քննիչներ աշխատանքի ընդունված ֆանտաստիկայի և էքշն ժանրի ֆիլմերի սցենարիստներ են, որոնք Բագրատ Գալստանյանին ու մյուսներին պատկերացրել և, ըստ էության, ներկայացրել են առավել, քան նույնիսկ Շվարցինեգերն ու Ռեմբոն են…

Ասում են՝ պատմությունը կրկնվելու սովորություն ունի

1994 թվականի դեկտեմբերին ՀՅԴ «Երկիր» պաշտոնաթերթում գրում էի Երևանի առաջին քաղաքապետ Համբարձում Գալստյանի սպանության առիթով այն ժամանակվա ՀՀՇ- ական իշխանությունների, ավելի որոշակի՝ նրանց գրպանում գտնվող իրավապահ մարմինների, մասնավորապես, Լևոն Տեր- Պետրոսյանի խնամի Դավիթ Շահնազարյանի ղեկավարած ազգային անվտանգության պետական վարչության կողմից ՀՅԴ անդամ Միքայել Մանուկյանի նկատմամբ սկսված անհիմն, ապօրինի քրեական հետապնդման, նրա ձերբակալման, կալանավորման, նրան առաջադրված շինծու մեղադրանքի մասին, ինչը պետք է գնահատել որպես անձի նկատմամբ կատարված հանցագործություն:

Միքայել Մանուկյանին շուրջ 1 տարի ապօրինի կալանքի տակ պահելուց հետո ստիպված եղան ազատ արձակել, իսկ հետո նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, քանի որ նա չէր Համբարձում Գալստյանին սպանողը ու չկային նրան առաջադրված մեղադրանքը հիմնավորող ապացույցներ: Իսկ թե ովքեր էին Համբարձում Գալստյանին սպանողները կամ սպանության պատվիրատուները, դժվար չէ հասկանալ՝ դիտելով «Փաստինֆո»- ի սկանդալային տեսանյութը, որում նշվում են Լևոն Տեր- Պետրոսյանի եղբոր Թելման Տեր- Պետրոսյանի, Վանո Սիրադեղյանի անունները, ինչպես նաև այն մասին, որ ՆԳՆ 6- րդ և 7- րդ վարչությունների բազմաթիվ ծառայողներ 8 ավտոմեքենաներով հետևել, հետապնդել են Համբարձում Գալստյանին, ինչը նկատվել է նրա կողմից և ահազանգվել Լևոև Տեր- Պետրոսյանին և այլոց:

Հիմա՝ Միքայել Մանուկյանի նկատմամբ անհիմն քրեական հետապնդումից, նրան մեղադրանք առաջադրելուց, կալանավորելուց ավելի քան 30 տարի հետո, 2008թ. մարտի 1- ին Լևոն Տեր- Պետրոսյանի «աջ ձեռք» Նիկոլ հայադավի գրպանում գտնվող քննչական կոմիտեի կողմից կարծես նույնը կրկնվում է Միքայել Մանուկյանի դաշնակցական ընկերների, գործընկերների և այլոց նկատմամբ՝ նրանց մեղադրանքներ առաջադրելով ահաբեկչություն և զավթելու եղանակով իշխանության յուրացում նախապատրաստելու հոդվածներով:

Առանց Նիկոլի և այլոց սպանությունը նախատեսելու, իշխանության զավթման ի՞նչ նախապատրաստում

Ես չեմ հավատում ՔԿ- ի հրապարակածի նման «հեքիաթին»՝ առավել ևս, որ կոմիտեի կողմից հրապարակված հաղորդագրություններում բառ անգամ չկա այն մասին, թե «Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին իրենց ահաբեկչական գործողությունների արդյունքում Հայաստանում իշխանությունը զավթել Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավի, կառավարության անդամների, «Ազգային ժողով» կոչվածի նախագահի պաշտոնը զբաղեցնող վիբրատորչիկ Ալենի, նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանի և այլոց սպանությամբ: Իսկ առանց այդ ամենի ի՞նչ բռնազավթում իշխանության…

Մեկ այլ հարց է, թե վերոնշյալ թեկուզ փոքրաթիվ զենք- զինամթերքը, ՔԿ- ի հաղորդագրությունում նշված գործողությունների պլանները, հավաքագրված անձանց ցուցակները, մետաղական իրերը, ճայթրուկները, ծխարձակող միջոցները, թմրամիջոցին նմանվող բուսական զանգվածները, բռնի կերպով իշխանությունը յուրացնելուց հետո գործադիր իշխանության համապատասխան պաշտոններում նշանակվող անձանց ցուցակը, «հանցավոր խմբի կողմից իրականացվելիք ապօրինի գործողությունների մանրակրկիտ պլանավորման, դրանց հերթականության, ժամանակագրության վերաբերյալ» փաստաթղթերը (և այլն), ինչպես ՔԿ- ի հաղորդագրությունում է նշված, «Հանցավոր խմբի ղեկավարների և մասնակիցների բնակարաններում» խուզարկությամբ իսկապես հայտնաբերվե՞լ են, թե այնտեղ են տարվել և իրենց ուզած վայրերում տեղադրվել քննիչների, «ԱԱԾ» կոչվածի կամ (և) ոստիկանության ծառայողների կողմից: Ի՞նչ է՝ հնարավոր չէ՞…

Հնարավո՞ր չէ ատրճանակի պահունակները դնել գրպանները ու տանել ներս, ինքնաձիգի պահունակները թիկունքի հատվածում պիջակի տակից, գոտկատեղի մասից խրել անդրավարտիքի և վերնաշապկի արանքը և տանել ներս… Ինքնաձիգներն էլ հնարավոր ինչ- որ կերպ տանել ներս՝ քննչական գործողությունների համար անհրաժեշտ գործիքների պայուսակում դրված կամ այլ կերպ: Առարկողներին միայն մի բան կասեմ՝ տվեք ինձ Հայաստանի վարչապետի պաշտոնը, ՔԿ- ի ղեկավարությունն էլ պաշտոնապես և ոչ պաշտոնապես իմ նշանակած մարդիկ լինեն, ու եթե բարոյական և իրավական արգելքներս մի կողմ թողնեմ, կտեսնեք, թե այդ ամենը կազմակերպչական առումով ու տեխնիկապես, ֆիզիկապես ինչպես հնարավոր կլինի:

Շատ հնարավոր է, որ ՔԿ- ի կամ «ԱԱԾ» կոչվածի աշխատակիցները զենք- զինամթերքի և մյուս իրերի իրական կամ կեղծ հայտնաբերման պահը տեսանկարահանած լինեն, սակայն դա, եթե խոսքը կեղծ հայտնաբերման մասին է, ոչինչ չի նշանակում, քանի որ կարևորը ոչ թե խմբի ղեկավարների և մասնակիցների բնակարաններում դրանց «հայտնաբերումն» արձանագրած տեսագրությունն է, այլ այն, թե ինչ է նախորդել դրան, ինչը, ինքնին հասկանալի է, չի տեսագրված:

Ունե՞նք զենք- զինամթերքի և այլնի առումով կասկածներ ունենալու և արտահայտելու իրավունք… Իհարկե՛ ունենք, քանի որ փաստաբաններին և խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորներին չի թույլատրվել մտնել հետագայում կալանավորված անձանց բնակարաններ՝ քննչական գործողություններին ներկա գտնվելու համար:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 167

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ