«Եթե դուք ունեք մուրճ, ապա ցանկացած խնդիր ձեզ համար կլինի ՄԵԽ», – ահա այս խոսքերով է սկսվում Նոամ Չոմսկիի «Իշխանության համակարգեր» աշխատանքը։ Աշխատանքն ինքնին հետաքրքիր է հատկապես գլոբալ քաղաքականությամբ, ԱՄՆ արտաքին քաղաքականությամբ հետաքրքրվողների համար...
Ես հիշում եմ էս տոմսարկղերը։ Ավտոբուսում, տրոլեյբուսում, տրամվայում սրանք լուսամուտի տակ էին՝ մեկն՝ առջևում, մեկն էլ՝ հետևում։ Փոխարինում էին տոմսավաճառին...
«Մեծարգոն» երեկ պաշտոնապես հայտարարեց, որ Արցախից (թոկից) հրաժարվելը իր և իր թիմի առաքելությունն էր։ Սրանով նա, ըստ էության, ստանձնեց այդ «պատմական ձեռքբերման» պատասխանատվությունը...
Վերջին շրջանում շատերն են հարցնում՝ լավ, արդյո՞ք Ալիևը չի ուզում, որ Փաշինյանը մնա իշխանության, ինչու՞ է նման ելույթներ ունենում՝ դրանցով բարդացնելով Փաշինյանի կյանքն ու փչացնելով «խաղաղության» միֆը...
ՈՒղիղ մեկ տարի առաջ՝ 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ, Նիկոլ Փաշինյանն առաջ քաշեց «իրական Հայաստան» կոչվող ցնդաբանության մասին հայտնի գաղափարը: Իր և իր սթաֆի համար հստակ արձանագրեց, որ Արաքս գետից այն կողմ հայի ու հայկականության հետ կապող ոչինչ չկա...
Օրեր առաջ Հայաստան ներմուծվեց Ադրբեջանից ուղարկված բենզինի առաջին խմբաքանակը: Ընդ որում, հայտարարվեց, որ ներմուծվել է բարձրակարգ՝ АИ95 տեսակի բենզին:
Անդրադառնանք այս տնտեսական ակցիային առանց աշխարհաքաղաքական չափման՝ չոր թվերով ու փաստերով:
Ադրբեջանում գործում է դեռևս 1976-ին շահագործման հանձնված Բաքվի Հ. Ալիևի անվան նավթավերամշակման գործարանը, որը պարբերաբար, գրեթե երկու տարին մեկ անգամ, կանգնեցվում է վերանորոգման նպատակով...