Կառլսենն անգերազանցելի է
											
													07.07.2020 | 01:35
						Աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը հաղթել է շախմատի Chessable Masters առցանց մրցաշարում: Եզրափակչում նրա մրցակիցն է եղել Նիդեռլանդները ներկայացնող  Անիշ Գիրին: Հանդիպումն ավարտվել է 3,5-2,5 հաշվով: 150 հազար ԱՄՆ դոլարի մրցանակային ֆոնդ ունեցող Chessable Masters-ը Կառլսենի կազմակերպած շախմատային մրցաշարի երրորդ փուլն էր:
Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը, որը բաղկացած է չորս փուլից ու եզրափակչից, կազմում է մեկ միլիոն դոլար։ Կառլսենը հաղթել է նաև առաջին մրցաշարում։
 
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
						
													Հեղինակի նյութեր
								
										Մեկնաբանություններ