ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Ինչպե՞ս կարող է ամենա«լուզեր» մենեջերը գնահատել մեկ այլ մարդու մենեջերական հատկությունները

Ինչպե՞ս կարող է ամենա«լուզեր» մենեջերը գնահատել մեկ այլ մարդու մենեջերական հատկությունները
19.12.2023 | 10:13

Արմեն Մելիքբեկյանն ասում է, որ Արաս Օզբիլիսը լավ ֆուտբոլիստ է, բայց վատ մենեջեր: Կարելի է մտածել, որ պարոն Մելիքբեկյանն ավարտել է Հարվարդի բիզնես դպրոցը կամ ՖԻՖԱ-ի մենեջերական կորսերը:

Պարոն Մելիքբեկյանը 1997-2002 թվականներին սովորել է Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում, որից հետո՝ 2002-2005 թվականներին ուսումը շարունակել է նույն համալսարանի ասպիրանտուրայում։ Ասպիրանտուրան ավարտելուց հետո մինչև 2010 թվականը արտասահմանյան գրականություն է դասավանդել Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում:

1999 թ. սկսած զուգահեռ թղթակցել է տարբեր ԶԼՄ-ներին, որպես մարզական լրագրող: 2019 թ. ընտրվել է ՀՖՖ նախագահ և որպես հայկական ֆուտբոլի գլխավոր մենեջեր ձախողել է բոլոր կարևոր մրցումները՝ բոլոր տարիքային խմբերում: Դրա մասին են վկայում այն խայտառակ հաշիվները միջազգային ասպարեզում, որոնք արձանագրել են մեր բոլոր հավաքականները և ակումբները... բացառությամբ «Փյունիկի»:

Հիմա հարցը`

Ինչպե՞ս կարող է ամենա«լուզեր» մենեջերը գնահատել մեկ այլ մարդու մենեջերական հատկությունները... առավել ևս, երբ չի բերում Օզբիլիսի «վատ մենեջեր» լինելու որևէ փաստ:

Կարեն ՔՈՉԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 7682

Մեկնաբանություններ