Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Չեն ցանկանում, որ իրենց թշնամի երկրում ուժեղ առաջնորդ լինի

Չեն ցանկանում, որ իրենց թշնամի երկրում ուժեղ առաջնորդ լինի
13.03.2025 | 11:39

Պետք չէ գիտնական լինել՝ հասկանալու պարզ ճշմարտություններ:

Աքսիոմատիկ ճշմարտություն է՝ պետությունները չեն ցանկանում, որ իրենց թշնամի երկրում ուժեղ առաջնորդ լինի: Թուրքիան և Ադրբեջանը դիտարկում են Հայաստանը որպես թշնամի պետություն: Երկուսն էլ բացահայտ ցանկանում են, որ պաթոլոգիկ սուտասանը մնա իշխանության Հայաստանում (շատ տրամաբանական է):

Իսկ ի՞նչ ենք ուզում մենք՝ հայերս:

Ինքս շատ կցանկանայի, որ Հայաստանի թշնամի երկրներում իշխանության գային հենց մեր ազգակործան պատուհասի նման քաղաքական գործիչներ(պետական դավաճաններ):

Արսեն Ջուլֆալակյան

Դիտվել է՝ 3435

Մեկնաբանություններ