													Ապրիլի 2-ից «բացվել է ՄԱՐԻԱ ԱՍԼԱՆՅԱՆԻ «Մելանխոլիկ շշուկներ» վերտառությամբ անհատական ցուցահանդեսը՝ «Փյունիկ» զարգացման կենտրոնի ցուցասրահը լցնելով երիտասարդ գեղանկարչի հուզական ապրումների, աշխարհին ուղղված հայացքի, իրողությունների ու մարդկային հարաբերությունների ընկալման գրեթե ամբողջությամբ կապույտով թաթախված խտացումով։
Արվեստում իր հաստատուն քայլերն անող այս շնորհալի աղջնակի հերոսը երազող, կյանքի լույսը փնտրող, անգործությունը, պասիվ հայեցողականությունը մերժող մարդն է, ում հավատո հանգանակը ոչ թե սոսկական գոյատևումն է, այլ լիաթոք ապրելը, իմաստալից գոյությունը:
Այս առումով հատկապես խորհրդանշական է առաջին ընկալումով պարզապես սովորական հավաքույթ, առօրյա զրույցների երեկո հիշեցնող «Մեր սերունդը» կտավը, որտեղ, ի պատիվ հեղինակի, կյանքի խոտելի երևույթները, ընկալումները մերժող հավաստում-հաստատումները ներկայացված են ոչ թե պլակատային, այլ հոգեվիճակները վերհանող կերպարներով ու սիմվոլներով (գրադարակ, չորացած ծաղիկներ, ջահ) արված լուծումներով։
Հարկավ կտավի ասելիքը շեշտադրված է երիտասարդական ակնհայտ մաքսիմալիզմով, սակայն դա թերություն է այնքանով, որքանով թերություն կարելի է համարել երիտասարդ լինելը, երիտասարդությունը։ 
 Ոչ պակաս հետաքրքրական լուծումներով են արված հիշողության, կարոտի, կորստի, կյանքի հավերժության ու անցողիկ գեղեցկության խտացումներով առանձնացող ծաղկանկարները, բնանկարները, «Ջրահարսերի ազատություն» կտավը, այլ գործեր։ 
 Մարիան պատանեկությունից նոր-նոր դուրս եկած աղջնակ է ու չնայած երիտասարդ տարիքին՝ հասցրել է աչքի ընկնել միջազգային բազմաթիվ հարթակներում՝ վերադառնալով մրցանակներով։ Դրանք գերազանցում են մեկ տասնյակը։ Սակայն խոշոր հաշվով սա էլ չէ ամենակարևորը։ Շատ ավելի կարևորն արվեստում նրա վստահ մուտքին հաջորդած նույնքան վստահ ընթացքն է։ Երիտասարդ արվեստագետի ցանկությունն է, որ իր կտավները կամրջեն անցյալն ու ապագան, որ մարդիկ իր արվեստում իրենց գտնեն` իրենց իսկ մտքերով ու զգացողություններով, քանզի նրա համոզմամբ արվեստն իրական է միայն այն ժամանակ, երբ շոշափում է մեկ ուրիշի հոգի։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
 Ասում են… Ինչո՞ւ մենք 2020 թվականին այդ պատերազմը չկանխեցինք։ Չէ՞ որ կարող էինք կոշտ զգուշացնել Ադրբեջանին, որ ուժային լուծում թույլ չենք տա։ Եվ ոչինչ էլ չէր լինի

											 Ասում են… Եթե չլիներ մեր չարամիտ միջամտությունը, ապա հայերի բացարձակ մեծամասնությունը, ըստ Սան Ստեֆանոյի պայմանագրի, հայտնվելու էր Ռուսաստանի պաշտպանության ներքո

											 Ասում են… Պարադիգմի կտրուկ փոփոխությունը և անցումը դեպի Եվրամիության հարթակ, մեր կարծիքով, անխուսափելիորեն կապված կլինի ՀՆԱ-ի անկման և հայկական բիզնեսին, տնտեսությանն ու Հայաստանի հասարակ քաղաքացիների կենսամակարդակին լուրջ հարվածների հետ։

											 Ասում են… Դոնալդ Թրամփի գլխավորած հանրապետական վարչակազմի ԱՄՆ-ում իշխանության վերադարձով  Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միջազգային գործընթացների Վաշինգտոնի ըմբռնումը նոր հարթություն է ձեռք բերել: Հունվարի 15-ին Սենատում այս հարցի վերաբերյալ նոր պետքարտուղար Մարկո Ռուբիոն շատ խոսուն հայտարարություններ արեց։

											 Ասում են Եթե ինչ-որ մեկը սեփական պատմությունը խեղաթյուրում է թշնամու բարեհաճությանը արժանանալու համար, նա հարգանքի արժանի չէ: Թուրքիան Հայաստանի հավերժական թշնամին է, նրանք հավերժական անեծքի տակ են հայոց կոտորածը կազմակերպելու համար:

											 Ասում են… «Զանգեզուրի միջանցքը» ներկայիս տեսքով մաքուր թուրքական պրոյեկտ է: Այդ միջանցքով Ադրբեջանը ոչնչից ստանալու է տարեկան 1,5 մլրդ դոլար եկամուտ, իսկ Թուրքիայի առջև բացվելու են Կասպից ծովի դարպասները, և մուտք է գործելու Կենտրոնական Ասիա

											 Ասում են Ռուսաստանի նախագահ Պուտինը Զանգեզուրի  միջանցքի մասին ոչ մի նոր բան չի ասել Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, որն ավարտվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։  Միևնույն ժամանակ, հայտնի չէ, թե այս հարցում Հայաստանը, Ադրբեջանը, Իրանը, Ռուսաստանն ու Թուրքիան ինչպես են «ընտելանալու» միմյանց:

											 Ասում են… Ռուսաստանի տարածքին հեռահար ճշգրիտ զենքերով հարվածներ հասցնելու հնարավորություն ՈՒկրաինայի ԶՈՒ-ն չունի, հետևաբար, եթե հայտարարվում է, որ ՈՒկրաինային թույլատրվում է նման հարվածներ հասցնել, ապա դա նշանակում է, որ ՆԱՏՕ-ն ուղիղ մտնում է կոնֆլիկտի մեջ Ռուսաստանի հետ

											 Ասում են… Վլադիմիր Պուտինի այցն Ադրբեջան պատմական իրադարձություն էր, քանի որ այն նշանավորեց Հարավային Կովկասում Ռուսաստանի գլխավոր դաշնակցի փոփոխությունը։ Ավելի քան 30 տարի Հայաստանն այդպիսի դաշնակից էր, բայց հիմա որոշել է անցնել Արևմուտքի կողմը՝ ներառյալ Ֆրանսիան, ԵՄ-ը և ԱՄՆ-ը

											 Նիկոլն արգելել է իրեն նկարել Արարատների ֆոնին Ըստ մերձնիկոլական շրջապատից տարածվող լուրերի` կապիտուլյանտ ոչնչությունը հրահանգել է իր աշխատակազմի լուսանկարիչներին և օպերատորներին իրեն չպատկերել Արարատ լեռների ֆոնին:

											 Ասում են… Մի շարք երկրներում, ցավոք, նաև Հայաստանում մեծ խանդավառություն չկար այն հարցում, որ Ռուսաստանն ինչ-որ կերպ վերահսկեր Հայաստանով լոգիստիկ ճանապարհը Նախիջեւանի և Ադրբեջանի հիմնական տարածքի միջև։ Այստեղ, նախ և առաջ, Թուրքիայի շահն է

											 Ասում են… Ես հստակ ասել եմ՝ նյութական որևէ ակնկալիք, կլինի կազմակերպություն կամ անձ, եթե ինքը ներգրավված է այս շարժմանը, չի կարող ունենալ, սկսած ինձնից, փոխարենը՝ մենք բոլորս կստանանք Հայրենիք ու Պատիվ

											 Ասում են…    Հիմա մենք բավականին բարդ շրջան ենք ապրում մեր բարեկամ, եղբայրական Հայաստանի հետ հարաբերություններում։ Դա նույնիսկ ավելին է, քան եղբայրականը, քանի որ այստեղ ավելի շատ հայեր են ապրում, քան՝ բուն Հայաստանում

											 Ասում են Մարտի 8-ից առաջ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի  դեսպանատները զգուշացնում էին իրենց քաղաքացիներին զգույշ լինել Մոսկվայում՝ չասելով, թե ինչ է կատարվում

											 Ասում են… Իհարկե, Բրյուսելը շահագրգռված է Հայաստան-ՀԱՊԿ կապի թուլացմամբ, իսկ Դաշինքի պաշտոնական խոսնակները մեկ անգամ չէ, որ հանրային լավատեսություն են հայտնել ՆԱՏՕ-ի հետ մերձեցման Հայաստանի հեռանկարների վերաբերյալ