ՌԴ նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը հայտարարել է, որ Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի առաջնորդները Չինաստանում կայացած տոնական միջոցառումների ժամանակ «դավեր նյութելու» միտք չեն ունեցել։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Պեկինում անցկացված ռազմական շքերթը, Ռուսաստանին, Չինաստանին և Հյուսիսային Կորեային մեղադրել էր ԱՄՆ-ի դեմ «դավադրություն» պլանավորելու մեջ։               
 

Նախանձում եմ գունավոր ակնոցավորներին

Նախանձում եմ գունավոր ակնոցավորներին
13.07.2025 | 12:06

Ադրբեջանը Նախիջևանի հետ հնարավոր կապող ճանապարհը, որը ըստ Թուրքիայի և Ադրբեջանի պետք է լինի միջանցք, իսկ ըստ Հայաստանի իշխանությունների` «խաչմերուկ», արդեն որոշակի հանգրվանի է հասնում։

Հայաստանի ԱԳՆ փոխնախարարի` ճանապարհի «արտապատվիրակման» հնարավորության մասին հայտարարությունը ինքնին խոսում է միջանցքային տրամաբանության մասին։

Ու էստեղ հիշեցի ուսանողական տարիներին դիվանագիտական խաղ-քննությունը։ Որտեղ բանաձևը` վերաբերվում էր կիսադատարկ բաժակին։ Ի՞նչ ենթագիտակցական ազդեցություն կլինի եթե ասենք` «բաժակը կիսով չափ լիքն է», «բաժակը կիսով չափ դատարկ է» ...

Միջանցքի ներկայացման մեջ հենց այս բանաձևն են դրել, որպեսզի մի կողմից տպավորություն լինի, թե միջանցք չկա, մյուս կողմից ճանապարհը վերահսկեն երրորդ կողմեր։

Վրաստանի և Ռուսաստանի օրինակը ընդհանրապես տեղին չի, որովհետև այն այժմ չի գործում, բացի այդ` ի՞նչ հետևանքներ կլինեն, եթե օրինակ Հայաստանը որոշի փակել այդ ճանապարհը։

Կարծում եմ միամիտ չենք, որ հավատանք, թե միջանցք պահանջողները տարբեր սցենարներ չեն հաշվի առել:

Մի խոսքով, նախանձում եմ գունավոր ակնոցավորներին:

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1311

Մեկնաբանություններ