ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Միլան քաղաքն ընդունեց Արցախի անկախությունը

Միլան քաղաքն ընդունեց Արցախի անկախությունը
16.10.2020 | 10:21

Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, իտալական Միլան քաղաքի քաղաքային խորհուրդը, հրատապ նիստ հրավիրելով, քննարկել ու միաձայն ընդունել է Արցախի անկախությունը: Այս մասին տեղեկանում ենք քաղաքային խորհրդի անդամ Մաթեո Ֆորտեի Facebook-ի էջից:
«Միլանի քաղաքապետին և քաղաքի գործադիր իշխանություններին խնդրել, որպեսզի միջնորդեն Իտալիայի ազգային իշխանություններին՝ ճանաչել Արցախի անկախությունը»,- ասված է արձանագրության մեջ:


Ըստ փաստաթղթի՝ Արցախի անկախության ճանաչումը, կարող է վերջ դնել դնել լռությանը, որը վաղուց հանցագործության մեղսակցություն է դառնում:

Դիտվել է՝ 2337

Մեկնաբանություններ