ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

ՌԴ պատգամավորին Արցախ մեկնելու համար Ադրբեջանը «սև ցուցակ» է գցել

ՌԴ պատգամավորին Արցախ մեկնելու համար Ադրբեջանը «սև ցուցակ» է գցել
17.10.2020 | 11:15

Պաշտոնական Բաքուն Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովին «սև ցուցակ» է գցել: Այս մասին տեղեկցնում է РИА Новости-ին՝ հղում անելով Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությանը:


Պատգամավորին «սև ցուցակ» գցելու պատճառը, ըստ Ադրբեջանի արտգործնախարարության, նրա՝ «Արցախ չհամաձայնեցված այցն» է:
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղ մեկնողների համար «սև ցուցակ» Ադրբեջանը 2013-ին է կազմել: Այն անձինք, որոնք առանց Ադրբեջանի հետ նախապես համաձայնեցնելու ԼՂՀ են մեկնում, զրկվում են նաև «Ադրբեջան այցելելու հետագա հնարավորությունից»:
«Դա անօրեն այց է եղել, ինչն ուղղակիորեն հակասում է Ռուսաստանի և Ադրբեջանի՝ բարձր մակարդակի վրա գտնվող հարաբերություններին: Միլոնովի անպատասխանտու քայլը հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ողջունող պաշտոնական Մոսկվայի տեսակետին»,- ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:


Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 16-ին ՌԴ Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավոր Վիտալի Միլոնովն Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտ էր այցելել: Հենց նույն օրը Facebook-ի իր էջում նա գրել էր. «Անկեղծ ասած՝ չեմ համարում, որ ռազմական այս հակամարտությունն Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների միջև է: Իհարկե, ոչ: Թուրքական անօդաչուները, թուրքական բանակը, ԻՊ-ից վարձկանները պատերազմում են Բաքվի կողմից: Ըստ էության՝ Ադրբեջանը ներքաշվել է այդ խաղի մեջ, որը ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի զինվորների կյանքերն արժե»:

Դիտվել է՝ 4404

Մեկնաբանություններ