25.12.2020|
														16:23
																							
																							Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Զրուցակիցները քննարկել են երկրում ստեղծված իրավիճակին, առաջացած մարտահրավերների հաղթահարմանը, Հայաստանի սահմանամերձ համայնքների անվտանգությանն ու պաշտպանությանը, Արցախում բնականոն կյանքի վերականգնմանն ու ՀՀ կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության միջոցառումներին վերաբերող հարցեր: