3000 տարի հայ ազգը սխա՞լ է ապրել, 30 տարուց ավելի սխա՞լ պետություն ենք ունեցել, սխա՞լ կրթություն ենք ստացել, սխա՞լ արժեքներ ենք դավանել, սխա՞լ խորհրդանիշներ ենք ունեցել, կարո՞ղ է մի օր էլ ասեք, թե սխալ ենք արել, որ մտածել ենք, թե հայ ենք, իրականում հայ ազգ չկա:
Հասկանալի է, որ պարտված ու չմոյացած վիճակում գտնվելով պետք է ելք գտնել, բայց այդ ելքը չի կարող լինել ինքնաուրացումը՝ նույնիսկ հանուն խաղաղության, նույնիսկ հանուն բարեկեցության:
Չկա աշխարհում ավելի բարձր արժեք, քան ինքնությունն է, եթե դա թաղում ես, գոյությունն այլևս իմաստ չունի:
Անի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ