ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Բաշար ալ-Ասադին հանձնելը Ռուսաստանին կհասցնի անդառնալի իմիջային հարված

Բաշար ալ-Ասադին հանձնելը Ռուսաստանին կհասցնի անդառնալի իմիջային հարված
16.10.2025 | 11:22

Իրական քաղաքականությունը հենց սա է` երեկ ասում էիր ահաբեկիչ, իսկ այսօր նրա հետ բանակցում ես։

Սիրիայի փաստացի առաջնորդը Մոսկվայում հանդիպում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Ալ-Ջուլանին ՌԴ-ից եկել է պաշտոնապես պահանջելու արտահանձնել նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին: Գուցե խոստացվող քաղաքական շահը կարևոր լինի Ռուսաստանի համար, հատկապես եթե խոսքը ռուսական ռազմական բազաները Տարտուսում և ընդհանրապես` Սիրիայում մնալու հարցն է, բայց Բաշար ալ-Ասադին հանձնելը Ռուսաստանին կհասցնի անդառնալի իմիջային հարված, որից հետո Կրեմլը դեռ երկար ժամանակ չի կարողանա իրական դաշնակիցներ գտնել։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Տեսանյութը՝

https://www.facebook.com/watch?v=25231765039768416

Դիտվել է՝ 1034

Մեկնաբանություններ