Թուրքիան պաշտոնապես առաջարկել է Ստամբուլում անցկացնել ՈՒկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղ բանակցությունների նոր փուլը՝ հաղորդում է Yeni Safak-ը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը TRT համաշխարհային ֆորումի ընթացքում վերահաստատել է երկխոսությանը նպաստելու Անկարայի հանձնառությունը՝ որպես շարունակվող հակամարտության կարգավորման ուղի։               
 

«Կադաստրային» սինդրոմ

«Կադաստրային» սինդրոմ
21.06.2023 | 22:11

Ամբողջ աշխարհը շունչը պահած հետևում է ուկրաինական պատերազմի ընթացքին։ Արդեն չկա հին աշխարհակարգը, իսկ նորի ձևը և տեսակը որոշելու է Մարտի Դաշտը։

Խելացի երկրները դիվանագիտորեն սպասում են պատերազմի արդյունքներին, իսկ Հայաստանի իշխանությունները և քաղաքական դասի մի մասը մնացել են արդեն գոյություն չունեցող Արևմուտք-Ռուսաստան դիլեմայի տակ ու դեռ փորձում է այդ գոյություն չունեցող պարադիգմում ինչ-որ շարժումներ անել։

Մյուս կողմից, ամբողջ աշխարհը կարծում է, որ երկրների ու մարդկության ապագան որոշվում է Մարտի Դաշտերում, և միայն Հայաստանում կարծում են, թե ապագան որոշվում է Կադաստրներում։

Ու այս «կադաստրային» սինդրոմը ոչ միայն գործող իշխանությունների աշխարհընկալումն է, այլև, ցավոք, նաև քաղաքական դասի ու հասարակության մեծ մասի աշխարհի դրվածքի մասին պատկերացումը։

Սրա լավագույն ապացույցը մեր սեփական պատմության մեկնաբանության փիլիսոփայությունն է։ Օրինակ, կա «պատմաբանների» մի դաս, ովքեր պնդում են, թե առաջին հանրապետությունը մենք կորցրինք ինչ-որ արտաքին խարդավանքների արդյունքում։ Բայց ուշադրություն դարձրեք, որ այս «պատմաբանները» երբեք չեն խոսում այդ ժամանակ Մարտի Դաշտում տեղի ունեցածի մասին։

Այստեղ գլխավոր խնդիրը ոչ թե նրանց կողմից պատմության պրիմիտիվ կեղծումն է ու պատճառահետևանքային կապերի գլխիվայր ներկայացումը, այլ այն, որ նրանք ժողովրդի մեջ սրսկում են միտքը, թե ամեն ինչ որոշվում է խարդավանքներով ու դրանց արդյունքում կնքված «կադաստրի թղթերով», ոչ թե հաղթանակներով կամ պարտություններով։

Մեր՝ որպես ազգ և պետություն լինել-չլինելու հարցը գտնվում է խելացի դիվանագիտություն վարելու և մեր միջից ուժ դառնալու կարողությունների մեջ։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3821

Մեկնաբանություններ