ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Շնորհավոր Շուշիի ազատագրության օրը. պահեք հաղթանակը ձեր հոգում, և այն մի օր դուրս կգա ձեր հոգուց

Շնորհավոր Շուշիի ազատագրության օրը. պահեք հաղթանակը ձեր հոգում, և այն մի օր դուրս կգա ձեր հոգուց
08.05.2025 | 20:16

Դաշտերի ու անտառների միջով զարկերակի պես ձգվում է երկաթգիծը ու մարդկության հին մեղքերից օտարացած ջահելներին հասցնում հորիզոնին այն ճամփաներով, որոնցով ժամանակին անցել են Հայնց Գուդերիանի դիվիզիաները՝ սփռելով սարսափ ու դաժանություն Փարիզի վրա։

Եվ կամարի տակ «դժգույն ու դժբախտ» հաղթանակի սերունդներ են անցել իրար ինադու, մինչև որ մարդկությունը հասել է այս հանգրվանին, ուր պատերազմն իբր վայրենիների բաժին գործ է։

Եվ խաղաղությանն ուղղված երեսպաշտ կոնֆերանսներում մարդկության հին մեղքերից օտարացած սերունդները դեռ մի կարճ ժամանակ անհոգ կյանքի բերկրանքը պիտի բացատրեն արևելքի տուպոյ ազգերին և պիտի շեշտեն, որ (ուրիշի) պատերազմները կան ու կլինեն հանուն ոչնչի։

Մի կարճ ժամանակ, մինչև կանաչ էներգիայի սովոր ռունգերին նորից դիպչի տանկային դիզվառելիքի դառնահամը և «աննպատակ մսաղացը» վերածվի «ազատության և արժեքների պայքարի»։

Եվ ահա կանգնած մեջքով դեպի պատմությունը, կամարի առջև, 4710 կիլոմետր հեռու վայրի արևելքի բերդաքաղաքից, որի կամարների տակ իրար ինադու հաղթողների արդեն քանի սերունդ է անցել ու ամենավերջինը՝ մեր ինադու... ահա այստեղ ես ոգեկոչում եմ բոլոր նրանց, որ գիտեն անցնել հաղթողի երթով, որ խորթ չեն որպես որդի հաղթանակի, որ սերնդեսերունդ դուրս են գալիս կամարի միջով ու գնում հեռուն դեպի հորիզոնը, որտեղից մի օր, մեզ խորթ մեղքի նման, սարսափ սեփռելով եկան որդիները հաղթանակի` պարտված ու նվաստ Հայնց Գուդերիանի։

Միքայել ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

Հ.Գ.

Շնորհավոր Շուշիի ազատագրության օրը. պահեք հաղթանակը ձեր հոգում, և այն մի օր դուրս կգա ձեր հոգուց:

Դիտվել է՝ 3040

Մեկնաբանություններ