ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ իր հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ Պուսանում կհանգեցնի «հավերժական խաղաղության»։ «Իմ հանդիպումը «Մեծ քսանյակում» Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ կարևոր էր մեր երկու երկրների համար։ Այդ հանդիպումը կհանգեցնի հավերժական խաղաղության և հաջողության։ Աստված օրհնի Չինաստանն ու ԱՄՆ-ը»,- գրել է նա Truth Social սոցցանցում։               
 

Ազգային ինքնությունը մարդուն արժանապատվություն հաղորդող հզոր խթան է

Ազգային ինքնությունը մարդուն արժանապատվություն հաղորդող հզոր խթան է
16.05.2025 | 13:16

Ինչո՞ւ է այս դեպքում արդեն ազգային տարազների խեղաթյուրման միջոցով այսչափ թիրախավորվել ազգային ինքնության սահմանադրական իրավունքը (56-րդ հոդված): Յուրաքանչյուր սահմանադրական իրավունք ենթադրում է այն հանրային իշխանությամբ երաշխավորելու պարտավորություն, ընդ որում, այդպիսիք ամրագրված են ընթացիկ օրենքներով: Օրինակ, ըստ «Գովազդի մասին» օրենքի 8-րդ հոդվածի՝ «ԱՐԳԵԼՎՈՒՄ Է այն գովազդը, որում խախտվում է գովազդի ՊԱՏՇԱՃՈՒԹՅՈՒՆԸ, այն է` ա) վարկաբեկում է բարոյականության համընդհանուր և ԱԶԳԱՅԻՆ ՆՈՐՄԵՐԸ»: Այս համատեքստում կաթնատու կովերին ընդհուպ ազգային տարազով անարգել գովազդելը, մեղմ ասած, տարակուսելի է: Նույնը վերաբերում է ազգային տարազի մշակութային արժեքը տարաբնույթ հոլովակներում խոցելի ընկալումներով նսեմացնելու երևույթին: Որևէ այլ ազգային մշակույթի առնչությամբ գրեթե հնարավոր չէ մատնանշել համանման օրինակ:

Հ.Գ. Ազգային ինքնությունը ոչ թե վերացական երևույթ է, այլ մարդու մեջ անհատականություն ծնող, նրան համընդհանուր ստանդարտներից առանձնացնող և ողջամիտ ինքնավստահություն ու արժանապատվություն հաղորդող հզոր խթան:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 3580

Մեկնաբանություններ