ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Նամակ բանտից

Նամակ բանտից
22.07.2025 | 19:09

ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությամբ, քաղաքական դրդապատճառներով, ինձ շինծու մեղադրանք են առաջադրել և կալանավորել՝ «Հայկական երկրորդ հեռուստաալիքով» հեռարձակվող հաղորդման յութուբյան ալիքում հրապարակված՝ «Պետք է մտնել, ականջներից բռնել և դուրս շպրտել» վերնագրով թողարկման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հրաժարականը պահանջելու համար (պատճառով)։

Իր իշխանության յոթ տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը բազմաթիվ անգամներ խախտել է ՀՀ Սահմանադրության և Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներ, տապալել է պետության սահմանադրական կարգը, ինչի հետևանքով էթնոզտվել և գլխատվել է Արցախը։ ԱԺ ամբիոնից իր իսկ խոստովանությամբ՝ իր իշխանությունը պահելու համար զոհաբերել է հինգ հազար զինվորի։

Իր սադրիչ («Արցախը Հայաստան է և՝ վերջ») հայտարարությամբ, թշնամուն լեգիտիմ հնարավորություն է տվել պատերազմը վերսկսելու։ Արևմտյան որոշ ուժերի դրդմամբ, անվստահություն է առաջացրել Հայաստանի ռազմավարական դաշնակիցների շրջանում։

Մեր պետությունը դարձրել է թշնամու ձեռքին գործիք և ծիծաղի առարկա։

ՀՀ դատաիրավական մարմինները ոչ միայն չեն կանխել և կանխում իշխող թիմի և նրա առաջնորդի ազգադավ քաղաքականությունը, այլև իրենց գործունեությամբ բացահայտ նպաստում են ազգակործան քաղաքականության իրականացմանը։

44-օրյա պատերազմում Հայաստանը խայտառակ պարտություն է կրել Գերագույն Գլխավոր հրամանատարի տգետ, պատերազմ վարելու ոչ ունակ, արցախյան առաջին պատերազմում հաղթանակներ ապահոված նախկին նախագահներին մեկուսացնելու, նրանց փոխարեն կողակցին հրամանատարական բարձրագույն կետ՝ բունկեր անձնկան-ընտանեկան նկատառումներով գործուղելու, հասարակության ներսում բևեռացում ստեղծելու, միմյանց նկատմամբ անտագոնիզմ առաջացնելու և այլ հայտնի պատճառներով։

Ինչպես նախկինում, այսօր էլ ուղիղ եթերի ձևաչափով առաջարկում եմ մասնակցել հեռուստաբանավեճի, որտեղ թվարկված և այլ փաստեր վկայակոչելով՝ կհիմնավորվի, որ Նիկոլ Փաշինյանը հայրենիքի դավաճան է և պետք է հասարակությունը պարտադրի նրա հրաժարականը։

Իշխանությունների հակասահմանադրական և հակաօրինական գործունեության հետևանքով պետությունը գահավիժում է անդունդ, համապատասխան կառույցները անգործության են մատնված, ձևավորված ավտորիտարիզմի պայմաններում վախի մթնոլորտ ստեղծելով և բացահայտ քաղաքական նկատառումներով կալանավորված են բարձրաստիճան հոգևորականներ, ազգային բարերար, քաղաքական գործիչներ և վարվող քաղաքականությանն ընդիմացող ակտիվ երիտասարդներ։

Չեմ զղջում հաղորդման ընթացքում տված քաղաքական գնահատականներիս և հայտարարություններիս համար։

Իսկ թե տարածաշրջանային ինչ վտանգավոր զարգացումներ են սպասվում առաջիկայում, ինչ ընթացակարգով ու գործիքակազմով վերականգնել սահմանադրական կարգը Հայաստանում, ինչպես կասեցնել պետության սրընթաց գահավիժումը՝ հաջորդիվ։

Բարին ընդ ձեզ և ի տեսություն»։

Ռուբեն ՀԱԿՈԲՅԱՆ

ՀՀ ԳԽ և ԱԺ չորս գումարումների պատգամավոր,

2000-2008թթ․ Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս,

քաղաքական գիտությունների թեկնածու

Դիտվել է՝ 3521

Մեկնաբանություններ