Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները Պակիստան կժամանեն ապրիլի 10-ին։ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փոխանցմամբ՝ երկու կողմերը լուծել են գրեթե բոլոր չլուծված հարցերը, և Վաշինգտոնը Թեհրանի 10-կետանոց առաջարկները դիտարկում է որպես «աշխատանքային հիմք» հետագա բանակցությունների համար։               
 

ՈՒղղիչ աշխատանքային գրառում

ՈՒղղիչ աշխատանքային գրառում
08.04.2026 | 16:03

Անդրանիկ Քոչարյան կոչվածի վերջին քպական ու նիկոլական ոճի հայտարարությունը խիստ տրամաբանական է ու բխում է անպատժելիության զգացումից ծնված հղփացած կենսակերպից, որն արդեն ութ տարի կիրառվում է վաղուց մահացած հայկական պետականության մարմնի վրա:

Կրկնակի զարմանալի է բանակում ծառայելու թեմայով առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի արձագանքը: Որպես պաշտոնյայի, ես հասկանում եմ Ավանեսյանի «մեծ ցավը»՝ Անդրանիկ Քոչարյանի տխմար ձևակերպմանն ի պատասխան, բայց որպես երկու զինվորի մայր, նա պարտավոր էր պահանջել Ա. Քոչարյանի հրաժարականը, պայմանով, որ հակառակ դեպքում ինքը կհեռանա զբաղեցրած պաշտոնից: Իսկ դա տեղի չունեցավ, քանի որ Ա. Ավանեսյանն ինքն է ծառայում այլ շահերի:

Վերջում մի կարևոր բացահայտում, որի բովանդակությունն արժի, որ հասկանան տակավին չհասունացած քպականները. «բանակում ծառայել» հասկացությունը, որը լավ չեն հասկացել երկու քպականները, ընդամենը նշանակում է ծառայել հայրենիքին ու պետությանը ՝ պարտադիր զինվորական ծառայության տեսքով: Զինվորական երդման տեքստում հենց այդպես է արձանագրված: ՈՒ հենց այս անհասկացողությամբ ամեն ինչ ընկնում է իր տեղը. Հայոց ցեղասպանության պատմական փաստը ժխտող անդրանիկքոչարյաններին ու իր նմաններին սատարողների համար «հայրենիք» ու «պետություն» հասկացությունները գոյություն չունեն, քանզի հենց իրենք են հանդիսանում այդ հայրենիքն ու պետությունը բռնաբարողներն ու ոչնչացնողները:

Հայկ ԴԵՄՈՅԱՆ

Դիտվել է՝ 280

Մեկնաբանություններ