Այսքան սեթևեթ մատներ չի տեսել
Սևուսպիտակը հազար մեղեդու:
Բարկ նոտաներով կտավ է վրձնել
Խազերի վրա ու իմ խեղճ հոգու։
Այնպես սրտոտ է խաղում դոից սի
Ստեղներով մեկ ձեռքերը սփռում,
Որ հուռութքի պես հզոր կախարդի
Հոգի է տալիս նվագին անշունչ։
2025 թ․
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ