ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ի օրենսդրությամբ իրեն արգելված է երրորդ ժամկետով առաջադրվելը, ինչը «շատ վատ է»։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությունը արգելում է նախագահներին երրորդ ժամկետով առաջադրվել, չնայած լուրեր են շրջանառվում, որ Թրամփը կփորձի դա անել։ Նրա նախկին խորհրդականը պնդել է, որ կա «ծրագիր» Թրամփին երրորդ ժամկետով առաջադրելու համար։ Ինքը՝ Թրամփը, ասել է, որ «շատ կուզենար» առաջադրվել երրորդ ժամկետով։               
 

Ընդդիմադիր ճամբարում միմյանց նկատմամբ անհանդուրժողական վարքագիծն անթույլատրելի է

Ընդդիմադիր ճամբարում միմյանց նկատմամբ անհանդուրժողական վարքագիծն անթույլատրելի է
19.10.2025 | 17:26

Քաղաքական դաշտում այսօր առավել քան երբևէ նկատելի է ոչ քաղաքակիրթ մրցակցության տրամաբանությունը: Կարծես տիրում են «առանց կանոնների մարտերի» օրենքները։ Սա մտահոգիչ է, քանի որ եթե իշխող կուսակցության և նրա ղեկավարի խոսույթում ու վարքագծում նման սանձարձակ ու անհանդուրժողական վարքագիծն արդեն դարձել է բնորոշ, ապա ընդդիմադիր ճամբարում նույն ձևաչափով շարժվելը անթույլատրելի է։ Ընդդիմադիր ուժերը չպետք է իրար հարվածեն, այլ պարտավոր են պահպանել նվազագույն քաղաքական կանոններ և կոռեկտություն։

Օրինակ, հանրային ջանքերով ձևավորված և որոշակի ռեսուրսներ կուտակած ազգային շարժումները չպետք է ցուցադրական համեմատությունների միջոցով նսեմացնեն նոր ուժերին։ Նույնպես՝ նախկին նախագահներին հարող խոսափողները չպետք է թույլ տան անհարգալից արտահայտություններ ընդդիմադիր դաշտում գործող մյուս ուժերի հասցեին։ Նման վարքագիծը վտանգում է միասնական պայքարի հնարավորությունն ու ձևավորում է անհանդուրժողականության մթնոլորտ` կասկածի տակ դնելով ներքին համախմբում քարոզելու նրանց անկեղծությունը։

«Միասնության Թևեր» քաղաքական նախաձեռնության դիրքորոշումն այս հարցում միանշանակ է։ Մեր քաղաքական պայքարի միակ՝ քաղաքական, գաղափարական, արժեքային և ինքնութենական հակառակորդը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է և դրան հարող արբանյակ ուժերը։ Նրանց իշխանազրկումն է մեր պայքարի վերջնանպատակը։ Մնացած ուժերը մեզ համար քաղաքական մրցակիցներ են, որոնց հետ կարելի է բանակցել ու երկխոսել:

Մենք հստակ հայտարարել ենք, որ Հայաստանի 1-ին, 2-րդ և 3-րդ նախագահների և նրանց կուսակցությունների հետ նախընտրական որևէ դաշինք չենք կազմելու։ Այդ դիրքորոշումը պայմանավորված է ոչ միայն մարտավարական, այլև խորապես քաղաքական և գաղափարական նկատառումներով, որոնք բազմիցս ներկայացվել են հանրությանը։

Քաղաքական համախմբումը մեզ համար կարևորագույն արժեք է։ Բայց այն չպետք է դառնա ինքնանպատակ: Համախմբումը պետք է լինի հստակ, արժեհամակարգային և նպատահարմար։ Միայն այդպես կարելի է խուսափել ներքին ջլատումից և իրականացնել մեր ազգանվեր առաքելությունը՝ հեռացնել հիմնական և միակ քաղաքական հակառակորդին։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 1212

Մեկնաբանություններ