Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը հայտարարել է. «Պուտինը գիտի, որ եթե միջուկային զենք կիրառի, Մոսկվան կջնջվի Երկրի երեսից։ Եվրոպական մայրաքաղաքների վրա ցանկացած հարձակում կնշանակի ՆԱՏՕ-ի հետ անմիջական բախում: Ռուսաստանի կողմից Եվրոպա լայնամասշտաբ ներխուժման ես չեմ սպասում, սակայն նման սցենարը հավանական եմ համարում։ Ռուսական ռազմական արդյունաբերությունը չորս անգամ ավելի շատ ռազմամթերք է արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները՝ միասին վերցրած»։               
 

Բոլոր խնդիրների լուծման իրավական և օրինական ուղին այսօր մեկն է՝ իմպիչմենտ

Բոլոր խնդիրների լուծման իրավական և օրինական ուղին այսօր մեկն է՝ իմպիչմենտ
04.10.2025 | 14:16

Միքայել Սրբազանի ազատությունը վերանվաճելու միայն մեկ ձև կա՝ սրբապիղծ իշխանությունների հեռացում։

Բագրատ Սրբազանի և իր հետ միասին կալանավորված մյուս 17 արդարների ազատությունը վերանվաճելու ձևն էլ է մեկը՝ անօրեն իշխանությունների հեռացում։

Մնացած բոլոր քաղբանտարկյալների ու ապօրինի հետապնդվողների խնդիրների լուծումն էլ կրկին նույնն է։

Ավելին ասեմ՝ ողջ Հայաստանի ազատագրման ուղին է նույնը՝ դավաճան իշխանությունների հեռացում։

Ֆեյսբուքյան ավատարները չեն օգնելու։

Փոքրիկ ցույցերը չեն օգնելու։

Ջղային մեկնաբանություններն ու հարցազրույցները չեն օգնելու։

Բոլոր այս խնդիրների լուծման իրավական և օրինական ուղին այսօր մեկն է՝ իմպիչմենտը։ ՈՒ որքան շուտ այս գործը գլուխ բերվի, այնքան քիչ կտառապեն մեր հոգևոր հայրերը, մեր ընկերներն ու մեր ժողովուրդը։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1830

Մեկնաբանություններ