Նա պարզապես դերասանուհի չէր․ նա ազատության, կանացի համարձակության ու չզիջող բնավորության խորհրդանիշ էր։
Երբ աշխարհը նրան ճանաչեց գեղեցկությամբ և փայլով, նա ընտրեց ծառայել խղճին՝ պաշտպանելով նրանց, ովքեր ձայն չունեին և որոնց մասին շատերը լուռ էին անցնում։
Էկրանից հեռանալով՝ նա չմարեց, այլ տեղափոխեց իր ազդեցությունը նոր հարթակ՝ նվիրելով կյանքը կենդանիների պաշտպանության գործին՝ հիմնելով իր անունը կրող հիմնադրամը։
Նրա ընտրությունները, համարձակությունը և նվիրվածությունը հիշեցնում են, որ իրական փառքը երբեմն չի չափվում արտաքինով, այլ այնով, թե ինչի համար է կանգնում մարդը։
Որոշ մարդիկ չեն ծերանում․ նրանք դառնում են հիշողություն, ոճ, ժամանակ, իսկ Բրիջիդ Բարդոն հավերժ կմնա որպես այդ նշանավոր անունը կրող ժամանակի խորհրդանիշ։
Մարի ԳՐԳՈՋԱՅԱՆ