Բամբասկոտ մարդիկ ինձ միշտ հիացրել են իրանց ալտրուիզմով։ Մարդ ինչքա՜ն անձնազոհ ու նվիրված պիտի լինի հասարակությանը, որ ուրիշների կյանքով ավելի շատ հետաքրքրվի, քան սեփական կյանքով...
Մտածում եմ՝ ինչո՞ւ մեզ մոտ բանական քննարկումներ չեն լինում, և չեն քննարկվում ազգի մոտ ու հեռու ապագային վերաբերող հարցեր։ Մինչդեռ դատավճռի նման հնչող կարծիքներ՝ ինչքան ասես...
Մոտոցիկլետի անամոթ բարձր տռռոցը սղոցեց գիշերվա լռությունը՝ ասես քաղաքի նրբանցքների ու փողոցների խճողված ցանցն ազատվում էր շոգ ամառային օրվա ընթացքում կուտակված գազերից։ Տարբեր տներում մարդիկ քնից վեր թռան, նայեցին ժամացույցին՝ դեռ գիշերվա երեքն էր...
Երեկվանից տեղս չեմ գտնում։ Գնալով՝ մարդիկ խելքները լրիվ թռցնում են։ Երեկ ուկրաինացի մի օգտատեր Այվազովսկու մասին նյութ էր հրապարակել, որտեղ ասում էր. «Ուկրաինացի աշխարհահռչակ նկարիչ Այվազովսկին...»...
Խոստացել էի անդրադառնալ այս թեմային։ Ասեմ, որ ստեղծված բարդ ու անկանխատեսելի իրավիճակը բերում է մի համոզման` դադարն ու սերն անհրաժեշտություն են։ Քանզի այս հեղհեղուկ ու անկայուն վիճակում բարենորոգ քննարկումը գրեթե անհնար է...
Հայերենում մի կարևոր բառ կա` եղծել։ Հոմանիշները` փչացնել, աղավաղել, քանդել, աղարտել, պղծել, նաև՝ հերքել։
Աշակերտիս հետ փորձում ենք յուրացնել այս դժվար հիշվող, քիչ գործածական բառը...
Երևի երկրի քաղաքացու համար չկա ավելի ուրախալի բան, քան ժամանակին օտարված ու երկրից դուրս վաճառված ռազմավարական նշանակության օբյեկտի վերադարձը։ Դա ազգային անվտանգության հարց ա...
Ալիևը շարունակում է համոզել եվրոպացիներին՝ այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքը» կարող է օգտագործվել նաև էլեկտրաէներգիայի արտահանման համար:
Օրերս, Գոբու քաղաքում նոր էլեկտրակայանի բացման արարողության ժամանակ, Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը նախատեսում է, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքով» նոր էլեկտրահաղորդման գիծ կառուցել դեպի Նախիջևան, ապա Թուրքիա, Իրան և Եվրոպա...