ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Շուտով հնարավոր կլինի լսել Մայքլ Ջեքսոնի և Ֆրեդի Մերկուրիի զուգերգը

Շուտով հնարավոր կլինի լսել Մայքլ Ջեքսոնի և Ֆրեդի Մերկուրիի զուգերգը
31.07.2013 | 15:53

Հայտնի արվեստագետներն ուղիղ 30 տարի առաջ երեք երգ են ձայնագրել: Առնվազն երկու ամսից կթողարկվի Մայքլ Ջեքսոնի նոր տեսաերիզը: Ջեքսոնի և Ֆրեդի Մերկուրիի երկրպագուները կկարողանան լսել սիրված երգիչների զուգերգը: Այն էլ` ոչ թե մեկ, այլ միանգամից երեք երեգ, որոնք ձայնագրվել են 1983 թվականին: Այդ մասին հայտնել է խմբի կիթառահար Բրայան Մեյը, ով այս ընթացքում աշխատում էր այդ մատերիալի վրա: Նրան աջակցում են թմբկահար Ռոջեր Թեյլորը և պրոդյուսեր ՈՒիլյամ Օրբիթը:

Ինչպես հաղորդում է HollywoodReporter-ը, երգերը ձայնագրվել են Մայքլ Ջեքսոնին պատկանող «Նեվերլանդ» ստուդիայում, երեք տասնամյակ առաջ: Թվում է` Ջեքսոնի կարգադրող կամքը շարունակում է ներգործող ազդեցություն թողնել իր աշխատակազմի վրա, քանի որ մոտ երկու տարի առաջ Բրայան Մեյը հայտարարել էր, որ իրենք չեն ցանկանում թողարկել այդ երգեր, բայց, փաստորեն, փոխել են մտադրությունը:

Հիշեցնենք` Մայքլ Ջեքսոնը մահացել է Լոս Անջելեսում, հունիսի 25, 2009 թ, 50 տարեկան հասակում: Պատճառը անզգայացնող թմրանյութի չափից մեծ դոզայի ընդունումն էր: Ինչ վերաբերվում է խմբի առաջատար երգչուհի Քուին` նա մահացել է ՁԻԱՀ-ի հետ կապված հիվանդությունից, շատ ավելի վաղ, 1991 թ, 46 տարեկանում:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3628

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ