Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը պետական այցով ժամանել է Հայաստան։ Մուստաֆաևն Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի պետական հանձնաժողովի նախագահն է։               
 

Աղոթարան

Աղոթարան
30.10.2012 | 11:32

Մի քիչ եթե ինձ մոտենաս,
մի քիչ եթե վրաս նայես,
Ես կդառնամ իմ մեղքերին ու
կազատվեմ Քո օգնությամբ.
Օգնիր, Տեր իմ, լուծս քաշել
անդուլ ու լուռ,
Մեծ հավատքով, որ դու կգաս
ճիշտ նույն
ժամին ու կազատես Քո որբուկին.
Երբեք, երբեք ձեռքդ հզոր չի կարճացել,
Երբեք, երբեք չես անտեսել դեպ Քեզ ուղղված
հոգու կանչը, աղաղակը`
Անզոր հոտիդ, հիվանդ գառիդ, անտեր,
խեղված Քո զավակի:

Դիտվել է՝ 4129

Մեկնաբանություններ