Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը պետական այցով ժամանել է Հայաստան։ Մուստաֆաևն Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի դելիմիտացիայի պետական հանձնաժողովի նախագահն է։               
 

Եվս մեկ քայլ դեպի «ազատ, արդար» ընտրություններ

Եվս մեկ քայլ դեպի «ազատ, արդար» ընտրություններ
24.10.2025 | 12:59

Մասիս համայնքի ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի, 3 ամիս ազատազրկման։

Եվս մեկ քայլ դեպի ազատ, արդար ընտրություններ։ Ժողովրդավարության հաղթարշավը շարունակվում է Հայաստանում։ Բան չմնաց, ընդամենը մի քանի ամիս ու ընդդիմությունը աշխարհի ամենաթափանցիկ ընտրություններում կհաղթի Նիկոլին ու նրա թիմակիցներին։

Թե բա՝ իմպիչմենտ։

Ու՞ր եք շտապում։ Ի՞նչ վնաս պիտի տա առաջիկա ամիսներին Նիկոլը, որ չեք ուզում սպասեք ընտրություններին։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 5610

Մեկնաբանություններ