Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Նիկոլի համաձայնությամբ՝ վաղը քոչվորները պիտի խլեին իմ հայրենիքը, իմ տունը, իմ կյանքը

Նիկոլի համաձայնությամբ՝ վաղը քոչվորները պիտի խլեին իմ հայրենիքը, իմ տունը, իմ կյանքը
19.09.2025 | 10:37

Սովորական բլոկադային օր էր։

Առավոտը սկսվեց դասով․ Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անվան դպրոցի 9-գ դասարանում հանրահաշիվ էի անցկացնում։ Ես և իմ երեխաները, արդեն սովորել էինք, որ մեկ ժամ շուտ ենք դուրս գալիս, ոտքով Արմենավանից հասնում դպրոց։ Ոչ մի դեպքում չպետք է ուշանայինք։ Սովորել էինք այդ ճանապարհին չտրտմել, այլ զրուցելով ու բարձր տրամադրությամբ գնալ։ Այդ մի ժամն ինձ համար անգին հնարավորություն էր՝ լինել երեխաներիս հետ, խոսել, լսել, կիսվել։

Դասը սկսվեց առանց զանգի․ հոսանք չկար։ Ես դեռ չէի հասկանում՝ ինչու, բայց զգում էի, որ այդ օրն այլ էր։ Ինքս ինձնից դժգոհ մնացի, քանի որ ցրված էի, սովորականի պես ակտիվ չէի։

Երեկոյան, ինչպես միշտ, այգուց բերք էի հավաքում։ Կրկին ծնկեցի ու գոհությունս հայտնեցի Աստծուն։ Խնդրանքս նույնն էր՝ թեկուզ այսպես, բայց թող մնամ իմ հայրենիքում, իմ տանը, իմ կյանքում։

Սակայն դա վերջին օրն էր։

Նիկոլի համաձայնությամբ, վաղը քոչվորները պիտի խլեին իմ հայրենիքը, իմ տունը, իմ կյանքը։

Տասը ամիս շրջափակման մեջ հյուծված զինվորն ու երեխան, կինը և տղամարդը, տարեցն ու պատանին մենակ մնացին թուրք-ադրբեջանական հայատյաց, արնախում զույգի դեմ։ Բայց նրանք չհանձնվեցին․ կռվեցին մինչև վերջ։

Փառք ու խոնարհում բոլոր նահատակներին։ Հիշատակը պարտավորեցնում է ինձ (մեզ), իսկ դավաճանությունը՝ դատապարտում իր հեղինակներին։

Մետաքսե ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 4479

Մեկնաբանություններ