Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Ադրբեջանի տարածքով անասնակեր ցորեն են ուղարկում մեզ

Ադրբեջանի տարածքով անասնակեր ցորեն են ուղարկում մեզ
15.11.2025 | 17:02

Քաղաքականության մեջ՝ հատկապես միջազգային, նշանակալի տեղ է զբաղեցնում սիմվոլիկան, որը շատ հեռուն գնացող նպատակներ է հետապնդում:

Արցախում տարեկան արտադրվում էր մոտ 80-100 հազար տոննա ցորեն, Արցախում աճեցված ցորենի զգալի մասն իրացվում էր հենց Հայաստանում՝ հիմնականում Սյունիքի և Արարատի շրջաններում գործող ալրաղացների միջոցով։

Արցախի կորուստը միայն տարածքի կորուստ չէր։

Դա մեր հողի բերքի, մեր հացի, մեր սրբազան աշխատանքի կորուստն էր։

Երբ մեր հողը չի կարող այլևս մեզ կերակրել, սկսում ենք կերակրվել օտարի խղճահարությունից։

Մեզ Ադրբեջանի տարածքով անասնակեր ցորեն են ուղարկում, այն էլ անցել է թշնամու սահմանով, անցել է մեր խոնարհության միջով։

Ո՞նց եք գիշերը հանգիստ քնում:

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 4549

Մեկնաբանություններ