Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը և կողմնակից է կառուցողական կապերի պահպանմանը։ «Մոսկվան միշտ հանդես է գալիս Երևանի հետ բարեկամական և փոխշահավետ հարաբերությունների զարգացման օգտին։ Դա բխում է Ռուսաստանի Դաշնության և հայ ժողովրդի բուն շահերից»,- ասել է ՌԴ նախագահը։               
 

ՈՒզում եք մե՞նք էլ ՈՒկրաինայի ճամփան բռնենք

ՈՒզում եք մե՞նք էլ ՈՒկրաինայի ճամփան բռնենք
24.11.2025 | 18:10

Ոմանք մանիպուլացնում են թեման, թե բա` ռուսները չեն հաղթել, քանի որ իրենց ուզածին չեն հասել:

Ախր հարցին նայել է պետք ուրիշ կետից: Իհարկե ռուսները չեն հասել իրենց ամբողջ ուզածին, բայց ինչի՞ են հասել ուկրաինացիները, հը՞:

Ի՞նչ ստացան:

Ստացան տարածքների կորուստ, միլիոնով զոհեր, միլիոններով արտագաղթ:

Ու ինչի՞ համար: Որ ՆԱՏՕ-ն իր կանոնադրության մեջ գրի, որ Ուկրաինային չի՞ ընդունելու իր կազմ:

Լավ, ասենք թե Ռուսաստանին ինչ-որ տեղ մի քիչ վնասեցին: Դա՞ էր իրենց ուզածը: Ի՞նչ օգուտ ստացավ Ուկրաինան: Իսկ եթե պատերազմից առաջ հրաժարվեր ՆԱՏՕ գնալուց, տարածքները կմնային, զոհեր չէին լինի, կստանար չեզոք երկրի կարգավիճակ ու չէր քանդվի:

Հիմա ուզու՞մ եք մենք էլ էդ ճամփեն բռնենք:

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 3183

Մեկնաբանություններ