Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Թրամփի վարչակազմը փոխո՞ւմ է իր քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանի վարչակազմի նկատմամբ

Թրամփի վարչակազմը փոխո՞ւմ է իր քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանի վարչակազմի նկատմամբ
23.12.2025 | 12:55

Թրամփի վարչակազմը հետ է կանչում շուրջ 30 դիվանագետի։ Վերջիններիս նշանակել էր Ջո Բայդենի վարչակազմը։ Հետ կանչվող դեսպանների թվում նշվում է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը, որը պաշտոնը ստանձնել էր 2023թ․-ին։ Իսկ մինչ այդ՝ 2020-2022 թվականներին Քվինը եղել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն Ուկրաինայում։

Ակնհայտ է, որ Քրիստինա Քվինը նախկին ԽՍՀՄ տարածաշրջանում սպասարկում էր գլոբալիստական կենտրոնների շահերը։ Դեսպանը Հայաստանում աչքի ընկավ ոչ միայն Նիկոլ Փաշինյանի վարչակազմի հակաժողովրդավարական, մարդու իրավունքները ոտնահարող քաղաքականության վրա աչքերը պինդ փակելով, այլ ավելին՝ նա խրախուսում էր այդ քաղաքականությունը։ Գովաբանում էր Նիկոլ Փաշինյանի «ժողովրդավարական» բաստիոնը, արդարացնում էր 2024թ․-ին ԱԺ-ի դիմաց ոստիկանների կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվող բիրտ ու անհամաչափ գործողությունները։ Քրիստինա Քվինը ստանձնել է Նիկոլ Փաշինյանի միջազգային դատապաշտպանի դերակատարությունը։

Ակնհայտ է, որ Թրամփի վարչակազմի քաղաքականությունն էականորեն տարբերվում է Ջո Բայդենի վարչակազմի վարած գլոբալիստական քաղաքականությունից, որի արդյունքում նրանք կարողացան դեմոկրատիայի անվան տակ բուծել մանր ու միջին կարգի այլանդակ բռնապետական համակարգեր պոստսովետական տարածաշրջանում՝ Մոլդովայում, Ուկրաինայում, Հայաստանում․․․ Այս երկրներին ներքաշելով Ռուսաստանի դեմ թշնամական քաղաքականության օրբիտայի մեջ՝ ըստ էության կրախի առաջ կանգնեցրին։

Հիմա, հետ կանչելով գործող դեսպանին, արդյո՞ք Թրամփի վարչակազմը սրանով չի ազդարարում Նիկոլ Փաշինյանի վարչակազմի նկատմամբ քաղաքականության փոփոխության մասին։ Այս քայլով, ըստ էության, Նիկոլ Փաշինյանը զրկվում է իր քաղաքական այլանդակություններն արդարացնող կարևոր միջազգային գործոնից։ Իհարկե դեռ վաղ է միանշնակ եզրահանգումներ անել, բայց միտումը կարծես տանում է հենց այդ ուղղությամբ։

Դերենիկ ՄԱԼԽԱՍՅԱՆ

Դիտվել է՝ 3514

Մեկնաբանություններ