Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Սոլովյովախեղդ իշխանական քանի՞ ներկայացուցիչ հրապարակային Ֆիդանի վրա մատ թափ կտա

Սոլովյովախեղդ իշխանական քանի՞ ներկայացուցիչ հրապարակային Ֆիդանի վրա մատ թափ կտա
16.01.2026 | 11:40

Թուրքիան խառնվում է Հայաստանի ներքին քաղաքական, ընտրական գործերին, ապագա իշխանության ձևավորմանը։

Այդ երկրի արտգործնախարար Հաքան Ֆիդանն է այսօր (15․01․2026) լրագրողներին (տասնյակ հղումներ կարող եմ տալ) ասել.

«Հույս ունեմ՝ կտեսնենք, որ Զանգեզուրի միջանցքը կյանքի կկոչվի այնպես, ինչպես ցանկանում է Ադրբեջանը, քանի որ դա կարևոր է Միջին միջանցքի տեսանկյունից։

Ներկայումս թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում և թե՛ Թուրքիայում քաղաքական ղեկավարության մակարդակով այս կամքը կա՝ երեք կողմերում էլ։

Միայն թե այժմ Հայաստանն ունի մի քանի հարց, որոնք պետք է լուծի։ Ինչպես գիտեք, հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են լինելու։ Դա ևս կարևոր փուլ է լինելու, սակայն մենք տեսնում ենք, որ պարոն Փաշինյանը ներկայումս հանրային կարծիքի հարցում առաջատար է։ Այս հարցում նրա ցուցաբերած կառուցողական դերը մենք իսկապես աջակցում ենք։ Այս գիծը, այս կամքը պետք է շարունակվի»։

Հիմա հարց, մի քանի օր առաջ սոլովյովախեղդ իշխանական քանի՞ ներկայացուցիչ հրապարակային Ֆիդանի վրա մատ թափ կտա, թե՝ «մի՛ խառնվիր Հայաստանի ինքնիշխան գործերին։ Դա հայ ժողովրդի որոշելիքն է»։

Չեն անի, քանզի առաջիկա ամիսներին այս իշխանության փրկողակը, օգնողը Բաքուն ու Անկարան են լինելու, որ սրանց վերարտադրեն, իրենց ծրագրերն ավարտին հասցնելու համար։

Գեղամ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 2693

Մեկնաբանություններ