ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Մարդկության պատմության մեջ առհասարակ եղե՞լ են նման նախադեպեր

Մարդկության պատմության մեջ առհասարակ եղե՞լ են նման նախադեպեր
07.10.2026 | 13:02

Մի հատ ինչքան խելքը գլխին մարդ կա, հավաքվեք՝ բան եմ ասում:

Երբ մուտանտն ասում էր՝ «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք այս նույն վիճակը, իհարկե, առանց զոհերի», դա խոստովանություն էր: Երբ մուտանտն ասում էր՝ «չեմ համաձայնել առաջարկված հրադադարին, որ ինձ դավաճան չասեն», դա էլ էր խոստովանություն: Նման խոստովանությունները քիչ չեն: Թող իրավաբաններն ասեն՝ նման խոստովանությունները բավարար հիմք չե՞ն պատասխանատվության կանչվելու համար: Թող միջազգային քաղաքագետներն էլ ասեն՝ աշխարհում երբևէ գոյություն ունեցե՞լ է որևէ երկիր, որի ղեկավարը նման կարգի խոստովանություններ անի և շարունակի պաշտոնավարել հերիք չի, անընդհատ էլ վերարտադրվի: Թող հոգեբաններն էլ ասեն՝ հնարավո՞ր է ինքնարդարացմամբ զբաղվել, երբ քաջ գիտակցում ես, որ քո խղճի վրա հազարավոր զոհեր են: Թող արվեստագետներն էլ ասեն, որ նույնիսկ ամենաականավոր ողբերգակների ստեղծագործություններում, ամենաբացասական կերպարները այդքան այլանդակ չեն եղել: Թող հոգևորականներն էլ ասեն, որ նույնիսկ Հուդայի մեջ եղել է խղճի մի նշույլ, որը ստիպել է նրան գնալ և կախվել: Թող պատմաբաններն էլ ասեն, թե մարդկության պատմության մեջ առհասարակ եղե՞լ են նման նախադեպեր... Ես իմ կողմից կասեմ հետևյալը. հիմա սրանք գիտե՞ք ինչ են ասում: Ասում են՝ երկուս ու կես տարի է սահմանին ադրբեջանցու կրակոցից զինվոր չի զոհվել: Ասում են՝ պատկերացնու՞մ եք, թե քանի զինվորի կյանք ենք փրկել: Ասում են՝ մենք զինվորների կյանքեր փրկող ենք: Ասում են նրանք, ովքեր կարող էին հազարավոր զինվորների կյանքեր փրկել, բայց չեն արել դա, որպեսզի մուտանտին դավաճան չասեն: Ես ավելի մեծ սրիկայության մասին երբեք չեմ լսել որևէ տեղ, երբեք չեմ տեսել նույնիսկ ֆիլմերում, երբեք չեմ պատկերացրել, որ հնարավոր է: Առավել ևս, եթե որևէ մեկը ասեր, որ նման բան կարող է տեղի ունենալ մեր երկրում, մեր ժողովրդի հետ, չգիտեմ, թե ինչ կանեի այդ ասողին: Ամոթն այն բառը չէ, որ կարող է բնութագրել այս ամենը...

Ուրիշ դեպքերում վերջում կասեի՝ լավ, չխանգարեմ, գնացեք ոչ լեգիտիմ ԱԺ-ի մարտերը դիտեք, իրականությունից կտրվեք... Բայց հիմա չեմ ասի, որովհետև սկզբում գրել էի, որ խելքը գլխին մարդիկ թող հավաքվեն:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 176

Մեկնաբանություններ