Հայաստանում արմատավորվել է անհասկանալի, օտարազգի բառերով հանրությանը մոլորեցնելու սովորույթը:
Ըստ Փաշինյան Նիկոլի հերթական գրառման, «Հայաստանն ընդգրկվել է World Travel Index-ի ճամփորդության համար աշխարհի ամենաապահով երկրների ցանկում և 193 երկրի շարքում 13-րդ տեղում է ՝ 90,27 ինդեքսով»:
Առաջին հայացքից թվում է, որ Փաշինյան Նիկոլի գլխավորած Հայաստանը անհավանական ռեկորդներ է գրանցում, սակա՞յն...
Ի՞նչ է նշանակում World Travel Index:
Նախ` այդ անվանումն օգտագործվում է ոչ որպես որոշակի կազմակերպության պաշտոնական անուն, այլ որպես ընդհանրական անվանում բազմաթիվ միջազգային զբոսաշրջային ինդեքսների և վարկանիշների համար։ Իսկ դրանք իրոք շատ են` Travel & Tourism Development Index, World Economic Forum, Global Muslim Travel Index, BestDestination, TOP25Hotels, TOP25Rest, HolidayClicks, Travel Index Group, WTTC/UNWT, Euromonitor, Mastercard, Airbnb: Նմանօրինակ կազմակերպությունների շարքը կարելի է անվերջ շարունակել: Հետաքրքիրն այն է, որ վերջիններիս կողմից հրապարակվող ռեյտինգները հիմնվում են տարբեր վճարովի կազմակերպությունների կողմից իրականացվող հարցումների տվյալների վրա: Այսինքն, մեծ է հավանականությունը, որ թվարկածս կազմակերպություններից մեկը Հայաստանն ընդգրկի 13-րդ, իսկ մյուսը` 188-րդ տեղում կամ ընդհանրապես չընդգրկի:
Ստացվում է` գործ ունենք հերթական ձեռնածության (մանիպուլյացիայի) դրսևորման հետ:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ