Անդրադառնալով ԵԱՏՄ-ում մնալով հանդերձ Եվրամիությանը միանալու Հայաստանի ձգտմանը՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ դա «արդեն նույնիսկ երկու աթոռին նստելու փորձ էլ չէ»։ «Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր. կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- պարզաբանել է նա։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
31.01.2020 | 09:43
Քո երկ­րում ա­նի­րա­վու­թյան մա­սին այլևս չի լս­վե­լու և ոչ էլ քո սահ­ման­նե­րում` կո­տո­րա­ծի ու թշ­վա­ռու­թյան մա­սին. քո պա­րիսպ­նե­րը պի­տի ան­վան­վեն փր­կու­թյուն, և քո դռ­նե­րը` ցն­ծու­թյուն։ Այլևս ա­րե­գա­կը չէ, որ քեզ հա­մար ցե­րեկ­վա լույս է լի­նե­լու, և ոչ էլ լուս­նի ծա­գումն է, որ քեզ գի­շե­րը լույս է տա­լու, այլ քեզ հա­մար Տերն է հա­վի­տե­նա­կան լույս լի­նե­լու, և Աստ­ված` քո փառ­քը։ Ա­րե­գա­կը քեզ հա­մար մայր չի մտ­նե­լու, և լու­սի­նը քեզ­նից չի պա­կա­սե­լու, ո­րով­հետև Տե­րը քեզ հա­մար հա­վի­տե­նա­կան լույս է լի­նե­լու։ Քո սգո օ­րե­րը պի­տի վեր­ջա­նան։ Քո ժո­ղո­վուր­դը բո­լո­րո­վին ար­դար պի­տի լի­նի և հա­վի­տե­նա­պես պի­տի ժա­ռան­գի եր­կի­րը` պահ­պա­նե­լով իր նոր տուն­կը` իր ձեռ­քի գոր­ծը հա­նուն իմ փառ­քի։
Ե­սա­յու մար­գա­րեու­թյու­նը 60. 18-21
Դիտվել է՝ 4171

Մեկնաբանություններ