Աղոթարան
07.02.2026 | 22:00
Տե՛ր իմ,
Դու բացում ես ճանապարհներ այնտեղ,
ուր մեր աչքերը փակուղի են տեսնում։
Դու՛ լույս ես հյուսում խավարի մեջ,
Եվ գիշերը ցրվում է Քո ճառագայթումով։
Երբ ես ասում եմ՝ «խավար է»,
Դու շշնջում ես՝ «Լույս է»։
Երբ ես ասում եմ՝ «վերջ է»,
Դու հուսադրում ես՝ «սկիզբ է»։
Թող Քո սուրբ Անունը օրհնված լինի այս աշխարհում այժմ և հավիտյան։
Ամեն։
Մեկնաբանություններ