ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները չորեքշաբթի աջակցել են բանաձևին, որը նպատակ ունի ստիպել նախագահ Դոնալդ Թրամփին դադարեցնել Իրանի դեմ հարվածները։ Սա չորրորդ դեպքն է, երբ օրենսդիրները փորձում են սահմանափակել Թրամփի լիազորությունները Իրանի հարցում։ «Այն, ինչ արել է Թրամփը, դառնում է ավելի ու ավելի անընդունելի»,- ասել է Ներկայացուցիչների պալատի անդամ Ջարեդ Հաֆմանը։ Այժմ բանաձևը պետք է ներկայացվի Սենատի քննարկմանը։               
 

ՄՕԿ-ը պատ­ժեց Լու­կա­շեն­կո­յին

ՄՕԿ-ը պատ­ժեց Լու­կա­շեն­կո­յին
11.12.2020 | 03:06

Մի­ջազ­գա­յին օ­լիմ­պիա­կան կո­մի­տեն՝ ՄՕԿ-ը, սանկ­ցիա­ներ է կի­րա­ռել Ա­լեք­սանդր Լու­կա­շեն­կո­յի գլ­խա­վո­րած Բե­լա­ռու­սի օ­լիմ­պիա­կան կո­մի­տեի նկատ­մամբ։ Կո­մի­տեի բո­լոր ան­դամ­նե­րը՝ սկ­սած ԲՕԿ-ի նա­խա­գահ Լու­կա­շեն­կո­յից, նրա որ­դի, փոխ­նա­խա­գահ Վիկ­տո­րից, զրկ­վել են ՄՕԿ-ի հո­վա­նու տակ անց­կաց­վող բո­լոր մի­ջո­ցա­ռում­նե­րին մաս­նակ­ցե­լու ի­րա­վուն­քից։ Այդ բո­լո­րի թվում, բնա­կա­նա­բար, նաև օ­լիմ­պիա­կան խա­ղերն են։


Սա այն բռ­նա­պետ Լու­կա­շեն­կոն է, ո­րին հա­յաս­տա­նյան դե­մոկ­րատ Նի­կոլ Փա­շի­նյա­նը շտա­պեց ա­ռա­ջին­նե­րից մե­կը շնոր­հա­վո­րել կեղ­ծած քվեար­կու­թյան ար­դյուն­քում հեր­թա­կան ան­գամ Բե­լա­ռու­սի նա­խա­գահ վե­րըն­տր­վե­լու կա­պակ­ցու­թյամբ, իսկ թե ին­չու էր վար­չա­պետ Նի­կո­լը շտա­պել շնոր­հա­վո­րել տխ­րահռ­չակ «բատ­կա­յին», շատ բա­նե­րով հայտ­նի է դառ­նում օ­րերս շր­ջա­նա­ռու­թյան մեջ դր­ված այն տե­սա­ձայ­նագ­րու­թյու­նից, ո­րով «բա­զար» է գնում Ար­ցա­խը հինգ մի­լիարդ դո­լա­րով վա­ճա­ռե­լու մա­սին։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 27519

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ