Իրանի իշխանությունները չեն պատրաստվում կախաղանի միջոցով մահապատժի ենթարկել բողոքի ակցիաների մասնակիցներին՝ Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Կախաղանի մասին խոսք անգամ լինել չի կարող: Դա ապատեղեկատվական արշավի տարրերից մեկն է, որը գործարկվել է՝ այս ամենի մեջ ներքաշելու համար, ինչն էլ կարող է աղետալի հետևանքներ ունենալ»,- հավելել է նախարարը։               
 

Եթե ՆԱՏՕ-ի ծանրությունը հիմնականում ԱՄՆ-ի վրա է, ապա վերջինիս համար այն դառնում է ավելորդ բեռ

Եթե ՆԱՏՕ-ի ծանրությունը հիմնականում ԱՄՆ-ի վրա է, ապա վերջինիս համար այն դառնում է ավելորդ բեռ
15.01.2026 | 18:14

Քաղաքակրթական փակուղու առաջ կանգնած ԵՄ-ն ու նրա առաջատար երկրները չեն հասկանում, որ նոր ուժային պայմաններում իրենք իրենց թուլությամբ խանգարում են Թրամփի նոր արտաքին քաղաքականությանը։

Մասնավորապես, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Պիստորիուսի կոչը Թրամփին՝ միասին դիմակայել Ռուսաստանի ճնշմանը, նշանակում է, որ նա չի հասկանում կամ էլ չի ուզում հասկանալ, որ Ռուսաստանը Թրամփին իդեալական դեպքում ավելի շատ պետք է որպես հնարավորինս համագործակցող ուժ, քան թե հակամարտ ուժ, ինչպես ԵՄ-ն ու Պիստորիուսն են ուզում։

Ուկրաինայում խաղաղություն հաստատելով կամ էլ, ծայրահեղ դեպքում, այդ հակամարտության պատասխանատվությունը ԵՄ-ի վրա թողնելով, ԱՄՆ-ը ազատվում է Ռուսաստանի ռազմական հզորությունը հավասարակշռելու անհրաժեշտությունից և հնարավորություն է ստանում ուժերը կենտրոնացնել իր ունիվերսալ հակառակորդ Չինաստանի ուղղությամբ։

Նույն տրամաբանությունը աշխատում է նաև ՆԱՏՕ-ի հարցում, և եթե նրա ծանրությունը հիմնականում ԱՄՆ-ի վրա է, ապա վերջինիս համար այն դառնում է ավելորդ բեռ։

Բացի դրանից, ներկայում տիրող սուր գոյաբանական մթնոլորտում ավելի ու ավելի կիրառական է դառնում «եղունգ ունես, գլուխդ քորի» սկզբունքը, որտեղից էլ բխում են ԱՄՆ-ի քայլերը ԵՄ-ի, Վենեսուելայի, Գրենլանդիայի և այլոց նկատմամբ։

Պատմական բոլոր իրավիճակներում պասիոնարները, զարմացած ոչ պասիոնարների աչքի առաջ, կատարում են քայլեր, որոնք մյուսներին թվում են անթույլատրելի, սխալ, մերժելի և այլն, բայց նաև պատմության մեջ շատ քիչ են այն դեպքերը, երբ թույլերը կարողացել են խանգարել ուժեղ պասիոնարներին՝ չթողնելով նրանց իրականացնել գլոբալ մրցակցության թելադրած իրենց նպատակները։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 192

Մեկնաբանություններ