CNN-ի փոխանցմամբ՝ այս պահին պարզ չէ՝ առաջիկա օրերին Պակիստանում տեղի կունենա՞ն ուղիղ բանակցություններ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև։ Սպասվում է, որ կեսօրից հետո Սպիտակ տանը տեղի կունենան քաղաքական քննարկումներ՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի մասնակցությամբ, քանի որ վարչակազմը կշռադատում է հետագա քայլերը փխրուն հրադադարի ֆոնին, որի ժամկետը, ըստ Թրամփի, լրանում է չորեքշաբթի երեկոյան:               
 

ԱՄՆ-ն կոչ է անում Սիրիային դադարեցնել հարձակումները բնակչության վրա

ԱՄՆ-ն կոչ է անում Սիրիային դադարեցնել հարձակումները բնակչության վրա
01.07.2013 | 11:43

ԱՄՆ վարչակազմը պահանջում է, որպեսզի Սիրիայի կառավարական զորքերը Հոմս քաղաքում դադարեցնեն հարձակումները խաղաղ բնակչության վրա։ Այդ մասին երեկ հայտարարել է պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Վենտրելը։ Նա նաև կոչ է արել Ասադին՝ թույլատրել, որպեսզի մարդասիրական օգնությունը մուտք գործի Սիրիա և հասանելի դառնա տուժածներին։

Դիտվել է՝ 1111

Մեկնաբանություններ