07.07.2013|
14:59
Երեկ ուշ երեկոյան Սան Ֆրանցիսկոյում Asiana Airlines-ի Բոինգ-777-200 ինքնաթիռի վթարի պատճառով նախնական տվյալներով մահացել է Չինաստանի 2 քաղաքացի, 182 մարդ ստացել է վնասվածքներ։ Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետ Էդվին Լիի տվյալներով՝ բոլոր 307 ուղևորների գտնվելու վայրը ճշտված է։ Ավելի վաղ օդանավակայանի աշխատակիցները հայտնել էին 60 անհետ կորածի մասին։ Վիրավորները տեղափոխվել էին քաղաքի տարբեր հիվանդանոցներ, սակայն շուտով նրանց բոլորի գտնվելու վայրը հստակեցվել է։