-
30.06.2013|
12:52
Այսօր Խորվաթիայում անցկացվում են զանգվածային տոնախմբություններ՝ նվիրված Եվրամիության անդամակցմանը։ Եվրոպական երկրների առաջնորդները հավաքվում են մայրաքաղաք Զագրեբում, որպեսզի մասնակցեն այդ տոնախմբություններին։ Հուլիսի 1-ից բալկանյան այս երկիրը կդառնա ԵՄ 28-րդ անդամը։
-
30.06.2013|
12:50
ԱՄՆ որոշ արևմտյան նահանգներում օդի ջերմաստիճանը հասել է ռեկորդային ցուցանիշի՝ 50 և ավելի աստիճան։ Իշխանությունը բնակչությանը նախազգուշացրել է երկար չմնալ բաց երկնքի տակ։ Լաս Վեգասում արևային հարվածից մահացել է ծեր մի մարդ, ով բնակարանում չուներ օդափոխիչ։
-
30.06.2013|
12:45
Արևմտյան Օնտարիոյի համալսարանի կանադացի գիտնականները պարզել են, որ կիտրոնը օգնում է բուժել նյարդերը: Հատկապես, եթե դուք չեք տառապում ստամոքսի ավելորդ թթվայնությամբ և այն հակացուցված չէ ձեր օրգանիզմին, ուրեմն ընդունեք այն: Կիտրոնը օգտակար է հատկապես գերզգայուն կանանց համար: Թույլ սեռի չափազանց զգացմունքային ներկայացուցիչներին գիտնականները խորհուրդ են տալիս տանից դուրս գալիս պայուսակում պարտադիր ունենալ մի շիշ ջուր և կիտրոն:
-
30.06.2013|
12:42
Անանիա Շիրակացու անվան ճեմարան գիտակրթական համալիրը հրատարակել է Լիլիթ Նազարյանի «Անանիա Շիրակացի» գիրքը, որը նվիրված է Շիրակացու 1400-ամյակին և նախկինում հրատարակված գրքի լրամշակված երկրորդ հրատարակությունն է:
Այս մասին տեղեկացնում են Հայկական աստղագիտական ընկերությունից:
-
30.06.2013|
12:36
1968 թվականին Աբովյան քաղաքում հայրենադարձության ուժեղ ներհոսքի պատճառով կրթական այս հաստատությունը կրկին տեղափոխվեց Աբովյան քաղաքի թիվ 1 միջնակարգ դպրոց:
1972-1975 թվականներին դպրոցը տեղափոխվեց «Կոտայք» ռեստորանի շենք:
-
29.06.2013|
22:11
Նախագահ Սերժ Սարգսյանի մոտ այսօր տեղի է ունեցել քննարկում բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ:
-
29.06.2013|
22:06
Ռուսաստանը վերջերս հայտարարել է Ադրբեջանին մեկ միլիարդ դոլարի զենք ու զինամթերք փոխանցելու մասին: ՌԴ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Երևանում օրեր առաջ հայտարարել էր, որ Մոսկվան հիմնովին վերազինելու է Գյումրիում տեղակայված Ռուսաստանի 102-րդ ռազմակայանը: Տեսակետ կա, որ Մոսկվայի այս քայլն ուղղված է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը պահպանելուն: Սրա հետ մեկտեղ ռուսական «Գազպրոմ» ընկերության բանակցությունները «ՀայՌուսգազարդի» հետ հայկական 20 % բաժնեմասը վաճառելու նպատակով, ակնհայտ է, որ կուժեղացնեն ՌԴ-ի ճնշումները Հայաստանի նկատմամբ:
-
29.06.2013|
22:05
Հենրիխ Մխիթարյանը, ամենայն հավանականությամբ, կխաղա «Լիվերպուլի» կազմում, թեև համացանցում մեր հայրենակցի մասին ժամանակ առ ժամանակ հայտնվող լուրերը դեռևս չեն հստակվում, իսկ որոշ աղբյուրներ նշում են նաև գերմանական «Բորուսիայի» անունը:
-
29.06.2013|
22:03
Երբ լուրեր են տարածվում այն մասին, որ Ռուսաստանը, կամ սպառազինությունների մեծածավալ արտադրությամբ աչքի ընկնող ցանկացած այլ պետություն, միջին հեռահարության ինչ-որ տեսակի հրթիռներ է վաճառել Ադրբեջանի կամ Հայաստանի նման մի երկրի, ենթագիտակցությանս մեջ այդօրինակ գործարքները մշտապես կապակցվում են կատարված խարդախության զգացողության հետ:
-
29.06.2013|
22:00
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիին կոչ է արել կառուցողական աշխատանքներ տանել ընդդիմության հետ, որպեսզի երկրում քաղաքական ճգնաժամին վերջ դրվի։ ՙԻրավիճակը Եգիպտոսում մեզ անհանգստացնում է։