ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի հետ հրադադարի ռեժիմի ավարտի կոնկրետ ժամկետ չի սահմանել՝ հայտարարել է Սպիտակ տունը: Հրադադարի ժամկետների վերաբերյալ վերջնական որոշումն ընդունելու է անձամբ Թրամփը, և այժմ նա սպասում է իրանական ղեկավարության «միասնական պատասխանին»՝ խաղաղության համաձայնագրի համար ԱՄՆ-ի առաջարկած պայմանների առնչությամբ:               
 
  • Ֆրանսիան ներողություն է խնդրում Բոլիվիայից

    Ֆրանսիան ներողություն է խնդրում Բոլիվիայից

    04.07.2013| 11:40
    Ֆրանսիայի իշխանությունները ներողություն են խնդրել Բոլիվիայից՝ Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի ինքնաթիռի թռիչքը երկրի օդային տարածքով արգելելու համար։ Հիշեցնենք, որ երեկ Մորալեսի օդանավը չնախատեսված վայրէջք է կատարել Վիեննայում, քանի որ մի շարք եվրոպական երկրներ փակել էին իրենց օդային տարածքները։ Կասկած կար, որ Մոսկվայից թռչող օդանավում կարող է գտնվել ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:
  • Եգիպտոսի նախագահը հեռացվել է իշխանությունից և ձերբակալված է

    Եգիպտոսի նախագահը հեռացվել է իշխանությունից և ձերբակալված է

    04.07.2013| 11:38
    Եգիպտոսի բանակի ղեկավար, գեներալ Աբդել Ֆաթահ Սիսին հեռուստաուղերձում հայտարարել է, որ նախագահ Մոհամեդ Մուրսին հեռացվել է իշխանությունից։ Գեներալն ասել է, որ Մուրսին չարդարացրեց իր վրա դրված հույսերը, և նրա գործունեությունը, համապատասխան Սահմանադրության, դադարեցվել է։
  • Մնաց ութ հավաքական

    Մնաց ութ հավաքական

    04.07.2013| 11:35
    Թուրքիայում ընթացող ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնությունում (U-20) ավարտվեցին մեկ ութերորդը կազմած հանդիպումները: Եղան բավական դիտարժան խաղեր: Նույնիսկ` անակնկալ ավարտով:
  • Անվճար բժշկական հետազոտություն են անցնում անօթևանները

    Անվճար բժշկական հետազոտություն են անցնում անօթևանները

    03.07.2013| 21:35
    Քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության և առողջապահության վարչությունների կողմից մշտական բնակության վայր չունեցող անօթևան մարդկանց ժամանակավոր կացարաններով ապահովելու ծրագրի շրջանակում կազմակերպվել և անցկացվել են լաբորատոր-գործիքային հետազոտություններ: Առողջական որոշակի խնդիրներ ունեցող անօթևաններին, ըստ անհրաժեշտության, տրամադրվելու է դեղորայք, իսկ ստացիոնար բուժման կարիք ունեցող անձինք կտեղափոխվեն համապատասխան բուժհաստատություն` հետագա բուժումը շարունակելու: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
  • Հուլիսի 5-ին Երկիրը կգտնվի Արեգակից ամենահեռու դիրքում

    Հուլիսի 5-ին Երկիրը կգտնվի Արեգակից ամենահեռու դիրքում

    03.07.2013| 17:51
    Հուլիսի 5-ին, Գրինվիչի ժամանակով (UTC) 15:00 Երկիրը կգտնվի Արեգակից ամենահեռու դիրքում, որն աստղագիտության մեջ կոչվում է ափելիոն (հունարեն «ափ»` հեռու և «հելիոս»` Արեգակ բառերից) կամարևահեռ կետ: Երկրի միջին հեռավորությունն Արեգակից մոտ 149.6 միլիոն կմ է, որն ընդունված է որպես 1 աստղագիտական միավոր (ա. մ.), սակայն քանի որ Երկրի ուղեծիրն էլիպսաձև է, այդ հեռավորությունը փոփոխվում է մոտ 147-152 միլիոն կմ-ի սահմաններում, և Երկիրն Արեգակից միշտ նույն հեռավորության վրա չէ:
  • Պուտինը համասեռամոլներին չի թույլատրի երեխաներ որդեգրել

    Պուտինը համասեռամոլներին չի թույլատրի երեխաներ որդեգրել

    03.07.2013| 17:24
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որն արգելում է միասեռ զույգերից կազմված ընտանիքների կողմից երեխաների որդեգրումը։ Կրեմլի մամուլի քարտուղարությունից հայտնում են, որ այս քայլն ուղղված է նրան, որպեսզի պաշտպանվի երեխաների հոգեբանությունը, զերծ պահվի նրանց բարդույթների ձևավորումից, հոգեկան տառապանքներից և սթրեսներից։ Նշենք, որ միասեռ ամուսնությունները Ռուսաստանում պաշտոնապես չեն թույլատրվում։ Օրենքը կառնչվի այն անհատներին, ովքեր կկասկածվեն համասեռամոլության մեջ։
  • Սպառողն ինքն էլ չգիտի ինչ պաղպաղակ է ուտում

    Սպառողն ինքն էլ չգիտի ինչ պաղպաղակ է ուտում

    03.07.2013| 17:19
    «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հայրենական արտադրանքից մի քանի անգամ ավելի թանկ արժեք ունեցող «SNICKERS», «Mars», «Dove», «BOUNTY», «Starburst», «M&M’s», «Maltesers», «Twix», «Celebrations» պաղպաղակները վաճառվում են հիմնականում առանց հայերեն մակնշման: Ստացվում է, որ սպառողը, մի քանի անգամ ավելի թանկ վճարելով, չունի հնարավորություն իմանալու՝ ինչ է օգտագործում և հույսը պետք է դնի միայն պաղպաղակների հայտնի անվանումների վրա:
  • Եղանակը ռեկորդներ է սահմանում

    Եղանակը ռեկորդներ է սահմանում

    03.07.2013| 17:16
    21-րդ դարի առաջին տասնամյակում եղանակային ավելի շատ ռեկորդներ են գրանցվել, քան նախկին բոլոր տասնամյակներին։ Այդ մասին հաղորդում է ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը։ Մասնագիտական զեկույցում նշված է, որ 1850 թվականից ի վեր, երբ իրականացվում են կլիմայական դիտարկումներ, վերջին տասնամյակն ամենատաքն է եղել։ Վերջին տարիներին դիտարկվում է նաև բարձր ջերմաստիճանի պատճառով գրանցված մահերի թվի աճ։
  • Արտահանվել է 25,493 տոննա պտուղ-բանջարեղեն

    Արտահանվել է 25,493 տոննա պտուղ-բանջարեղեն

    03.07.2013| 17:15
    Գյուղնախարարության մամլո ծառայությունը հայտնում է, որ սույն թվականի հուլիսի 3-ի դրությամբ հանրապետությունից արտահանվել է պտուղ-բանջարեղենի աննախադեպ ծավալ՝ շուրջ , որը եռակի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատությամբ:
  • Մի շղթայով շղթայվածները

    Մի շղթայով շղթայվածները

    03.07.2013| 17:12
    Ընդդիմության պասիվության պայմաններում առերևույթ սրվել են ներիշխանական հակասությունները: Վերահսկիչ-պալատ-Ազգային ժողով-Գլխավոր դատախազություն: Աղվան Հովսեփյանն ասել է, որ Վերահսկիչ պալատի հաշվետվության հիման վրա կարող են քրեական գործեր հարուցվել: Անցյալ շաբաթ օրը ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած քննարկման ժամանակ Սերժ Սարգսյանը հասկացրել էր, չէ՞, թե ինչ պետք է անի ՎՊ-ի հաշվետվության հետ, դե, գլխավոր դատախազն էլ, երևում է, հասկացել է: ԶԼՄ-ներն էլ ԱԺ նախագահին են հիշեցնում ամիսներ առաջ պետբյուջեի հաշվին նրա կատարած գնումները, Եր