Ասում էիք՝ Բագրատ սրբազանը հրաժարականի պահանջ դնող չէ, քնեցնում են, իբր, մարդկանց։
Դրե՞ց էդ պահանջը։
Դրե՛ց։ Ու դրեց ստախոսի հենց այն խոստման հիմքով, որ ինքն հրաժարական կտա, երբ ժողովուրդը պահանջի...
Հրապարակում էին՝
- շարժման անդամները,
- սահմանամերձ գյուղերի ներկայացուցիչներ
- տարբեր կուսակցություններ՝ Հանրապետականից մինչև Բևեռ, ՔՈ-ից մինչև Քոչարյան...
Իշխանական քարոզչական մեքենան արդեն մի քանի օր է, ինչ «ահազանգում» է ժողովրդի՝ «առանց ընտրությունների» իշխանափոխություն անելու «վտանգի» մասին` գնահատելով դա որպես հակաժողովրդավարական և հակասահմանադրական...
Հայոց պատմության ողջ ընթացքում ունեցել ենք վայրէջքներ և վերելքներ։ ՎայրԷջքների դեպքում միշտ թվացել է, որ այլևս չենք կարող ոտքի կանգնել, որ այլևս կորսված է մեր պատիվը, բայց միշտ ամենադժվար պահին ԼՈՒՅՍ է շողացել...
Իշխանությունն ամենատարբեր եղանակներով թիրախավորում է եկեղեցին (ծաղր, սարկազմ, սպառնալիք, ատելության խոսք և այլն):
Իշխանության քարոզչությունը միշտ հրաշալի է աշխատել (միակ աշխատող բանը), սակայն այս դեպքում գործելու է հայ ավանդական «Ձեր սրած բիզը…» խոսքը...
Ֆանտաստիկ բան է կատարվում. Տավուշի թեմի առաջնորդը Նիկոլին ձայն տված տավուշցիներին առաջնորդում է Երևան՝ ճշմարտության հետևից։ Խոսքը միայն Սրբազան երթի դուրս եկածների մասին չէ, այլ՝ բնակչության մեծ մասի, որն իր հույսը արդեն ուրիշ մարդու և ուրիշ պրոցեսի հետ է կապում...
Ընդդեմ դավաճանների ռեժիմի առաջացող շարժումների դեմ կիրառվող տեխնոլոգիան չի փոխվում։ Սկսած կապիտուլյացիայի գիշերվանից՝ նույն տեխնոլոգիան է, և սրա էությունը կայանում է հետևյալում՝ ամեն կերպ գաղափարի ու երևույթների դիսկուրսը վերածել անհատ մարդկանց մասին բամբասանքների...
Երբ երեխա եք ունենում՝ հոգևորականի մոտ եք գնում, որ մկրտի երեխային:
Երբ հարազատ եք կորցնում՝ հոգևորականի մոտ եք գնում, որ հոգեհանգստի կարգը տա:
Երբ ամուսնանում եք՝ հոգևորականն է պսակադրում անում...
Ցեղասպանության օրն է, Տավուշում գյուղեր ենք նվիրում թուրքերին, երկրաքանդների հետ խնջույքներ ենք անում և տրնգի պարում:
Հիմա էլ, ըստ օդում կախված լուրերի, այս պատուհասները Սյունիքում ուղղաթիռով դաշնամուր են տարել Խուստուփի լանջ...
Սաուդյան Արաբիան տարածաշրջանի ամենաթանկարժեք բանակն ունի, սակայն կիսատ պռատ զինված հուսիների դեմ ոչինչ չի կարողնում անել: Սա լավագույն օրինակն է այն բանի, որ բանակը միայն շատ փող ծախսելն ու ժամանակակից սպառազինություն և տեխնիկա գնելը չէ: Այն նախ և առաջ անձնակազմի հմտությունների, գիտելիքների, մարտական ոգու, պատրաստության, ինչպես նաև ազատագրելու կամ պաշտպանելու գաղափարական հիմնավորվածության մեջ է:
Արդեն գրել ենք, որ սաուդիտները տարածաշրջանում ունեն F-15-երից բաղկացած ամենամեծ ավիացիան: Երեկ ԱՄՆ պետդեպը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային թվով 48 հատ նոր F-35 վաճառելու գործարքին: Սակայն մասնագետները պնդում են, որ բանակի նկատմամբ նման մոտեցման պարագայում, գերժամանակակից F-35-երը ևս չեն օգնի նրանց՝ վերահսկել իրենց ռեգիոնալ շահերը...