Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Կապիտալիզմը սպառում է արդեն իր գաղափարական պոտենցիալը

Կապիտալիզմը սպառում է արդեն իր գաղափարական պոտենցիալը
31.07.2026 | 19:25

Գաղափարական առումով աշխարհը գնում է դեպի փակուղի այն իմաստով, որ կապիտալիզմը, որպես արդեն մի քանի դարի պատմություն ունեցած պարադիգմ, սպառում է իր պոտենցիալը, քանի որ նրա բուն իմաստը եղած կապիտալով և ռեսուրսների օգնությամբ հնարավորինս ավելի մեծ քանակությամբ կապիտալ գեներացնելն է (լիբերալ) դեմոկրատիա կոչված տեխնոլոգիայի միջոցով, իսկ և՛ բնական, և՛ արհեստական կամ ստեղծովի ռեսուրսներն էլ նույնպես սպառվելու միտում ունեն։

Դեմոկրատիա կոչեցյալն ինքն էլ ունի երկակի ֆունկցիա՝

1․ Աշխատավոր մարդկանց արտադրողականությունը բարձրացնելու նպատակով նրանց ինչ-որ չափի ազատություն, իրավունք և կրթություն տալը:

2․ Իշխանությունների բազմակուսակցական ընտրությունների միջոցով հասարակ մարդկանց երկրի կառավարմանը մասնակից դարձնելու իմիտացիան։

Այստեղ հարցն այն է, որ, ինչպես ֆրանսիացիներն են ասում, սովորաբար ախորժակը ուտելիս է բացվում, ինչ-որ չափի ազատություն և իրավունք ունեցողը ավելին է ուզում, իսկ մասերի բաժանված ու իշխանության համար պայքարող էլիտան էլ օգտագործում է այդ հանգամանքը մրցակցության մեջ հաղթող դուրս գալու համար, որի հետևանքով մարդկանց ազատությունն ու իրավունքը քայլ առ քայլ աճում են, որն էլ բերում է մի շատ կարևոր ու որակապես նոր հետևանքի։

Դա այն է, որ ազատության ու իրավունքի մի շեմային չափից հետո և կախված կոնկրետ պայմաններից, դրանց հետագա աճը այլևս չի բերում մարդկանց արտադրողականության աճի, ու մարդն այլևս չի ուզում աշխատել։

Եվ այստեղ պրոբլեմն այն է, որ մարդկանց մենթալիտետից ու այլ հանգամանքներից կախված նույնիսկ աղքատ ու անապահով հասարակության մեջ կարող է նկատվել սիստեմային մակարդակի ծուլություն, որի պայմաններում կպակասի հարգանքը աշխատանքի նկատմամբ։

Այստեղից էլ հեռու չէ խորհրդային ժամանակներից եկող այն պնդումը, որ «Աշխատանքը ապրուստի ծայրահեղ միջոցն է»։

Դասական կապիտալիզմի, որպես պարադիգմի պոտենցիալի, սպառմանը զուգահեռ նորագույն պատմությունը ցույց է տալիս, որ, ինչպես Չինաստանում, նույն կապիտալիզմը կարող է էֆեկտիվորեն գործել կոմունիստական իշխանության պայմաններում, մի հանգամանք, որը ֆուտուրոլոգների ֆանտազիայի համար լայն ասպարեզ է բացում՝ մտովի մեզ սպասվող ապագայի հնարավոր տարբերակները կառուցելու համար։

Եվ այստեղ պատուհան է բացվում նաև ռուսական տեսակի սոցիալիզմին նոր ու թարմացված հայացքով նայելու համար, քանի որ նոր պայմաններում կարող է պարզվել, որ այն օրինակելու արժանի կողմեր էլ է ունեցել։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 444

Մեկնաբանություններ