Տե՛ր, փնտրի՛ր ինձ, որ Քո եղծյալ ու կորուսյալ պատկերն եմ, և ծածկվել եմ մեղքերի աղբ ու տիղմի տակ. դո՛ւրս բեր Քո շնորհի ավելով ու դի՛ր նախկին գանձանակի մեջ, որից ես ընկա:
Խաղաղեցրո՛ւ ինձ, Տե՛ր, խորհուրդներիս խռովահույզ ալիքների ծփանքից, ազատի՛ր մեղքերիս բազմության հորձանքից և կառավարի՛ր միտքս, որպեսզի այն ժամանի Սուրբ հոգուդ ապահով ու խաղաղ նավահանգիստը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարել է, որ «Ղարաբաղում հաղթանակը հիմք է ստեղծել Զանգեզուրի միջանցքի իրականացման համար»։
Այս հայտարարությամբ նա 44-օրյա պատերազմի արդյունքն ու Հայաստանի տարածքով նախատեսվող հաղորդակցությունը ներկայացրել է նույն քաղաքական համատեքստում։ Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշման համաձայն՝ TRIPP-ը ոչ թե ինքնուրույն հայ-ամերիկյան նախագիծ է, այլ իր առաջ քաշած «Զանգեզուրի միջանցքի» շարունակությունը։
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը նույնպես հայտարարել է, որ Թուրքիա–Նախիջևան երկաթուղային երթուղու 42-կիլոմետրանոց հատվածն անցնելու է Հայաստանի տարածքով, և որ այն «Զանգեզուրի միջանցքի մասն է»...