Բանակի մասին
Երբեմնի հաղթող բանակը չի կարող պարտվել ոչ մեկ, ոչ էլ 44 օրում։
Բանակը պարտվում է՝ երբ պետությունը դադարում է ժամանակին տեսնել վտանգը, երբ պարտության նախադրյալները ձևավորվում են ոչ թե մարտադաշտում, այլ պետական կառավարման աշխատասենյակներում:
Բանակը պարտվում է, երբ նրա մարտունակությունը քայքայվում է պատերազմի նախաշեմին՝ պետական սխալ որոշումների, կառավարման ցածր որակի և հեռատեսության բացակայության արդյունքում։
Բանակը չի կառուցվում միայն անցյալի հաղթանակների հիշողությամբ։ Այն կառուցվում է անցյալի հաղթանակներից և պարտություններից ճիշտ դասեր քաղելով և, որ շատ կարևոր է, մարտական հարուստ կենսափորձով թրծված անհատներին հարգելով ու լսելով, այլ ոչ թե դատելով կամ մեկուսացնելով:
Ուժեղ բանակը միայն զինվորի սխրանքի արդյունքը չէ։ Այն պետության վերաբերմունքի արտացոլումն է սեփական անվտանգության հանդեպ։
Սենոր Հասրաթյան