ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Աղոթարան

Աղոթարան
30.10.2026 | 00:06

Աստուա՛ծ բազումողորմ,
խնայեա՛ յարարածս Քո,
Հա՛յր ամենակալ, և ողորմեա՛։
Արեգա՛կն արդարութեան,
ծագեա՛ ի հոգիս մեր
զլոյս ճշմարտութեան, և ողորմեա՛։
Տո՛ւր մեզ, Տէ՛ր, զխաղաղութիւն
և փրկեա՛ ի նեղչաց մերոց,
Հոգի՛դ ճշմարտութեան, և ողորմեա՛։

Մեսրոպ ՄԱՇՏՈՑ
Դիտվել է՝ 1938

Մեկնաբանություններ