Փոքր հարցեր բարձրացնելու մշակույթին արհամարհանքով չեմ վերաբերվում: Ունեմ քաղաքական գործիչ ընկերներ, որոնք տիրապետում են այդ մշակույթին, բարձրացնում են հարցեր որոնք իրոք հեշտացնելու են մարդկանց կյանքը: Դա, իհարկե, ավելի գերադասելի է, քան հայրենիքը փրկելու պաթոսը: Հատկապես, որ այդ փրկիչները հետագայում սկսում են փոփոխություն համարել իրենց քթերի փոխակերպումները, մազերի գույների փոփոխությունները և այլն: Սակայն մի կարևոր նրբություն կա. փոքր հարցերը բարձրացնելիս, չի կարելի մոռանալ մեծ հարցերի մասին, չի կարելի մոռանալ այսօրվա իրականությանը գնահատական տալու մասին, դիրքորոշում հայտնելու մասին: Դա շատ կարևոր է, որովհետև հենց այդ մեծ և փոքր հարցերի բալանսն է պետք պահել: Դա բավականին բարդ բան է, որովհետև պաթոսի և պոպուլիզմի սիրահարները վխտում են ամենուր, և, ցավոք, իրենք են հենց հաջողություններ գրանցում, բայց փորձել պետք է, գոնե մտածող մարդիկ դա կտեսնեն և կգնահատեն:
Պետք է մի բան մտածել. սա շատ անդուր վիճակ է, որում հայտնվել է մեր երկիրը:
Արամ Աբաջյան