«Իրանը առաջարկում է ստեղծել ճկուն և արդյունավետ մեխանիզմ երկխոսության և համագործակցության համար՝ «ԱՊՀ երկրներ գումարած Իրան» կամ «ԱՊՀ+1» ձևաչափով», - ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ, որին նա մասնակցում է առաջին անգամ։               
 

«Դիլիջան» ազգային պարկից նույնիսկ փայտի թափուկ չեն թույլատրում վերցնել, սակայն 120 ծառ են հատել

«Դիլիջան» ազգային պարկից նույնիսկ փայտի թափուկ չեն թույլատրում վերցնել, սակայն 120 ծառ են հատել
13.09.2025 | 13:34

Դիլիջան համայնքի բնակիչները լրագրողիս բողոքեցին, որ իրենց չեն հատկացնում նույնիսկ ընկած ծառերի փայտը, թափուկը։ Իսկ Բնապահպանի տունն ահազանգում է, որ «Դիլիջան» ազգային պարկի Ապակեքարի տակի հատվածում 120 և ավելի ծառեր են հատվել: Դիլիջանի բնակիչները նաև բողոքեցին, որ ազգային պարկի տարածքում շնագայլերը բազմացել են, դրանք անտառում եղնիկ, նապաստակ ոչնչացնելով՝ նաև գիշերները գյուղերն են մտնում։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 21373

Մեկնաբանություններ