ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Վաշինգտոնը մոտակա շաբաթներին կփորձի վերսկսել Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև բանակցային գործընթացը և ավարտին հասցնել պատերազմը։ «Մենք նաև հասկանում ենք, որ երկու կողմերն էլ ունեն բավականին կոշտ կարմիր գծեր, և քանի դեռ չենք կարողացել այդ դիրքորոշումները մոտեցնել միմյանց, մենք դեռ չենք հասնի նպատակին»,- հավելել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ղեկավարը։               
 

Ինչու է Նիկոլը մնում իշխանության` ունենալով այսպիսի ընդդիմություն

Ինչու է Նիկոլը մնում իշխանության` ունենալով այսպիսի ընդդիմություն
21.08.2023 | 07:11

Շատերն են ասում` եթե ընդդիմության լիդերները իրոք ցանկանան, ապա Նիկոլը իշխանությունից կզրկվի։

Առաջին հայացքից ճիշտ են, քանի որ խորը չեն նայում։

Հիմա ասեմ, թե ինչու է Նիկոլը մնում իշխանության` ունենալով այսպիսի ընդդիմություն, որը բոլոր առումներով ավելի ուժեղ է երևում:

Ընդդիմությունն ունի ԵՐԿՈՒ հզոր ուժ։ Էլի կան, բայց ԵՐԿՈՒՍՆ են ուժեղները։ Ու այս ԵՐԿՈՒՍԻՑ ցանկացած մեկի իշխանության գալը մյուսի համար ավելի ոչ ցանկալի է, քան՝ Նիկոլի առայժմ մնալը, քանի որ մեկի իշխանության գալու դեպքում մյուսն ավելի շատ է հալածվելու, քան այս պահին Նիկոլն է անում։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 7110

Մեկնաբանություններ